Հասարակական23:13, 08 Օգոստոս 2023
Հարցում Թուրքիայում. ինֆլյացիան և կյանքի թանկությունը Թուրքիայի առաջնահերթ խնդիրն է
Թուրքական «ASAL» հետազոտական ընկերությունը Թուրքիայի 26 նահանգում երկրի առաջնահերթ խնդիրների և դրանց լուծումների վերաբերյալ հարցում է անցկացրել:
Հարցերը եղել են երկուսը. «Այսօր Թուրքիայի առաջնահերթ խնդիրը ո՞րն է» և «Ո՞ր կուսակցությունը կլուծի Թուրքիայի խնդիրները»:
Առաջին հարցին ի պատասխան, մասնակիցների մեծամասնությունը՝ շուրջ 69%-ը, նշել է. «Ինֆլյացիան և կյանքի թանկությունը»:
Իսկ երկրորդ հարցին պատասխանելիս, համեմատական տոկոսային հարաբերությամբ մեծամասնությունը՝ շուրջ 28%-ն նշել է. իշող «Արդադարություն և զարգացում կուսակցությունը կլուծի (ԱԶԿ-AKP)»:
Թուրքական մամուլում ուշագրավ է համարվել այն փաստը, որ «Ոչ մի կուսակցություն չի կարողանալու լուծել» (26.7%) պատասխանը տոկոսային հարաբերությամբ ավելի շատ է հնչել քան «Ժողովրդահանրապետական կուսակցությունը (CHP-ԺՀԿ) կլուծի» պատասխանը (18.8%):
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Լոգիստիկ կենտրոնի շնորհիվ Թուրքիան դարձել է աշխարհում 3-րդ երկիրը, որը սկսել է օգտագործել պահեստների կառավարման բարձր տեխնոլոգիական համակարգը:
Իսկ Հայաստանը մամուլի ազատության ցուցանիշով տարածաշրջանում բացարձակ առաջատարն է՝ զբաղեցնելով 43-րդ տեղը։
Անվտանգության տեսախցիկներն արձանագրել են, թե ինչպես է տղամարդը հարձակվում ոստիկանի վրա։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Ըստ Մուրթա Բարդաքչըի՝ հայ և թուրք ժողովուրդների միջև «արյուն» է մտել, իսկ արյունը Արևելքում երբեք չի մոռացվում:
ԱՄՆ ֆինանսների և պետդեպարտամենտի կողմից հայտարարված նոր պատժամիջոցներն ընդհանուր առմամբ ուղղված են մոտ 300 ընկերությունների, անհատների և կազմակերպությունների դեմ:
Սպիտակ տունն օգտագործել է այս միջոցը՝ փորձելով արգելափակել այնպիսի ապրանքների առևտուրը, ինչպիսիք են միկրոչիպերը, որոնք ռուսական արդյունաբերությանն անհրաժեշտ են զենք ստեղծելու համար:
Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունը մեծ արձագանք է գտել համաշխարհային մամուլում։
Թուրքիայի պաշտպանության նախարարը նաև անդրադարձել է Հունաստանի կողմից 5-րդ սերնդի գերժամանակակից F-35 կործանիչներ գնելու վերաբրյալ հարցին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |