Տնտեսական11:57, 02 Մայիս 2024
ԱՄՆ-ի պատժամիջոցների հետևանքով ռուս-թուրքական առևտրաշրջանառությունը նվազել է

Financial Times-ի տեղեկություններով, որը հիմնված է Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի տվյալների վրա, այս տարվա առաջին երեք ամսում Թուրքիայի արտահանումը Ռուսաստան կրճատվել է ՝ կազմելով 2.1 մլրդ դոլար։
Նշվում է, որ անկումը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Ջո Բայդենի վարչակազմը ֆինանսների նախարարությանը կարգադրեց երկրորդական պատժամիջոցներ կիրառել այն բանկերի նկատմամբ, որոնք գործարքներ են անում այն ընկերությունների հետ, որոնք արգելվել են ԱՄՆ-ում ռուսական ռազմարդյունաբերական համալիրի հետ կապերի համար:
Սպիտակ տունն օգտագործել է այս միջոցը՝ փորձելով արգելափակել այնպիսի ապրանքների առևտուրը, ինչպիսիք են միկրոչիպերը, որոնք ռուսական արդյունաբերությանն անհրաժեշտ են զենք ստեղծելու համար:
Ավելի վաղ Bloomberg-ը հայտնել էր, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև «առևտրային բումը» դանդաղել է Մոսկվայի դեմ ԱՄՆ-ի և ԵՄ-ի պատժամիջոցների ընդլայնման պատճառով՝ կապված ուկրաինական պատերազմի հետ։
Թուրքիայի առևտրի նախարարության տվյալներով՝ 2023-ի փետրվարից մինչև 2024-ի փետրվարն ընկած ժամանակահատվածում Թուրքիայից դեպի Ռուսաստան արտահանումը նվազել է 33%-ով՝ 1.1 միլիարդ դոլարից նվազելով մինչև 670 միլիոն դոլարի։ Իսկ ներմուծումը Ռուսաստանից Թուրքիա նվազել է 36.65%-ով՝ 2 միլիարդ դոլարից կազմելով 1.3 միլիարդ դոլար։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մասնագետների կարծիքով, ընթացիկ միտումների պահպանման դեպքում Թուրքիան 2025 թվականին կարող է դառնալ աշխարհի առաջատար զբոսաշրջային ուղղություններից մեկը:

Երկրում գործազրկության թվերը վերադարձել են COVID-19-ի ճգնաժամի ժամանակաշրջանի մակարդակին։

Ապրիլի 24-ին Վաշինգտոնում հանդիպել են Թուրքիայի ֆինանսների և ԱՄՆ-ի գանձապետարանի նախարարներ Մեհմեդ Շիմշեքն ու Սքոթ Բեսենթը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրապարակվել է հոդված Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման մասին։
Հիշեցնենք, որ վերջին շրջանում Թուրքիայի և Պակիստանի ռազմական համագործակցության խորացման մասին բազմատեսակ տեղեկություններ են շրջանառվում:
Ermenihaber.am-ը զրուցել է Արցախի անկման մասին պատմող «Վիրավոր արծիվը» վավերագրության հեղինակ Դեմիր Սյոնմեզի հետ։
Մի քանի րոպե անց մայրը նկատել է կատարվածը և դուրս է բերել նրան աղբարկղից:
Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |