Հարցազրույց16:37, 17 Հուլիս 2023
Սատանովսկի․ «Ռուսաստանը պիտի պատրաստ լինի պատերազմի, այդ թվում և Թուրքիայի դեմ»

Վիլնյուսում այսօր մեկնարկող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հաշվված ժամեր առաջ Անկարան և Ստոկհոլմը ընդհանուր հայտարարի են գալիս Հյուսիսատլանտյան դաշինքին Շվեդիայի անդամակցության խնդրի շուրջ։ Այս մասին հայտնի դարձավ, երբ Երևանում ուշ գիշեր էր՝ Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանի, Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի եռակողմ բանակցությունների ավարտին։
Գագաթնաժողովի շրջանակներում Էրդողանը խոստացել էր Շվեդիայի անդամակցության վերաբերյալ արձանագրությունը հնարավորինս հապճեպ վավերացման ուղարկել Թուրքիայի խորհրդարան։
Այդ թեմայով Ermenihaber.am-ը զրուցել է ռուս հայտնի քաղաքագետ Եվգենի Սատանովսկի հետ։
Վերջինիս խոսքերով՝ դեռ վաղ է որևէ եզրակացություններ անել, քանի որ, ի վերջո, Թուրքիան դեռ վերջնականապես հավանություն չի տվել Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին։
«Ընդհանուր առմամբ էլ դա մեր գործը չէ: Մեզ չեն վերաբերում Թուրքիա-ՆԱՏՕ, Թուրքիա-Շվեդիա հարաբերությունները, բայց եթե Սկանդինավյան թերակղզին դառնա ՆԱՏՕ-ի մաս, ապա ՆԱՏՕ-ի հետ պատերազմի տեսանկյունից մենք պետք է պատրաստ լինենք դրան։ Այսինքն՝ Շվեդիայի և Ֆինլանդիայի տարածքում պետք է նախանշենք հրթիռային հարվածների թիրախները, որոշենք սահմանային ռեժիմը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ երկրները այլևս չեզոք չեն»,-ընդգծել է նա։
Սատանովսկիի կարծիքով՝ այդ դեպքում Շվեդիան կհամարվի մեզ համար թշնամական հանդիսացող ռազմական դաշինքի պետություն։«Մենք պիտի նախապատրաստվենք պատերազմի՝ կա՛մ իրենց տարածքում, կա՛մ մեր հողերի վրա, եթե հակառակ կողմից ագրեսիա լինի։Իսկ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, մենք դա հիշում ենք, ինչը նշանակում է, որ ցանկացած պարագայում Ռուսաստանը պետք է պատրաստ լինի պատերազմի, այդ թվում՝ և Թուրքիայի դեմ»,- եզրափակել է ռուս փորձագետը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նշենք, որ 2009-2015-ին Երխովը եղել է Ստամբուլում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս, իսկ Թուրքիայում ՌԴ դեսպան է նշանակվել 2017-ի հունիսի 19-ին։

Թուրքիայում անազատության մեջ գտնվող իրավապաշտպան և հասարակական գործիչն անդրադարձել է Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացին և Անիի կամրջի վերականգնմանը։

Տարածաշրջանային հարցերի փորձագետ Վահրամ Հովհաննիսյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am կայքին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ պետությունը վճռականորեն կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ ցանկացած ապօրինի փորձի դեմ։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Քրդամետ կուսակցության համանախագահը դատապարտել է 1955թ․ սեպտեմբերի 6-7-ին Թուրքիայում ոչ մուսուլմանների նկատմամբ իրականացված ջարդերը։
Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |