Հասարակական16:27, 07 Հուլիս 2023
Պոլսահայ ակտիվիստ. «Արարատը մի օր կվերածվի խաղաղության պատուհանի»
Պոլսահայ ակտիվիստ, հրապարակախոս Մուրադ Մըխճըն թուրքական ընդդիմադիր լրատվամիջոց «Artigercek»-ի կայքում «Խաղաղության պատուհան Արարատը» վերնագրով ակնարկ է հրապարակել, որտեղ որոշ մանրամասներ է հայտնել Հայաստան կատարած իր այցից:
Մըխճըն նախ խոսել է, թե ինչու ավելի վաղ չէր այցելել Հայաստան և որպես պատճառ նշել այն, որ Հայաստանը կարող էր լինել ոչ համարժեք իր սպասումներին և դրա համար էլ քանիցս հրաժարվել էր այդ մտքից:
Ապա նաև շնորհակալություն հայտնել իր ընկերոջը Հայաստան այցելելը ինչ-որ չափով իրեն պարտադրելու համար:
Անդրադառնալով Հայաստանի և Թուրքիայի միջև սկսված հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ Մըխճըն մեջբերում է Երևանում իր մասնակցած պանելային քննարկումից մի հատված:
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հարց է հնչել, որին Մըխճըն պատասխանել է հետևյալ կերպ.
«Այս պահին մթնոլորտը շատ վատն է, սակայն մտածում եմ, որ երկու երկրներն էլ խաղաղության կարիք շատ ունեն։ Որպեսզի հնարավոր լինի ապահովել այդ խաղաղությունը, նախ ժողովուրդները պիտի միմյանց ճանաչեն։ Հայաստանցիները Թուրքիան չեն ճանաչում, նույն կերպ Թուրքիայի ժողովուրդները հայաստանցիներին չեն ճանաչում։ Ավելին, մեծապես կարծում եմ, որ հայաստանցիները Թուրքիայի հայերին անգամ չեն ճանաչում։ Խաղաղության համար շատ բան չի արվել»:
Հոդվածի հեղինակի կարծիքով՝ խաղաղության հասնելու միակ ճանապարհը դա ժողովուրդների միջև լինելիք երկխոսությունն է:
Մըխչըն պատմում է մի դեպք, որից էլ ծագել է իր հոդվածի վերնագիրը:
Դեպքը նկարագրվում է Հայաստանի Արարատի մարզում գտնվող Խոր Վիրապի վանքում, որտեղից Մըխճըն, նկատելով Արարատ լեռը և դրան մոտ գտնվող մի մզկիթ, սկսել է ընկերոջ հետ թուրքերեն խոսել:
Զուգահեռաբար մի կին, ով ըստ հեղինակի՝ Նախիջևանից Հայաստան գաղթած կին է եղել, լսելով նրանց զրույցը, թուրքերեն նախադասությամբ մեջբերում է արել:
«Այնտեղ գտնվող մզկիթը ձեր կողմում է: Ձեր կողմը մեր կողմն է: Չեմ կարողանում հասկանալ, թե դա որ կողմն է»:
Կնոջ խոսքերից հետո հեղինակը հուզվում է և պահն անմահացնելու համար նկարվում կնոջ հետ:
Ապա, վերլուծելով տեղի ունեցածը, հույս հայտնում, որ անպայման մի օր պատերազմն ավարտվելու է, իսկ Արարատը վերածվելու է խաղաղության պատուհանի:
Նշենք, որ Թուրքիայում բնակվող հայ ակտիվիստը Հայաստանում գտնվել է 9 օր:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Լոգիստիկ կենտրոնի շնորհիվ Թուրքիան դարձել է աշխարհում 3-րդ երկիրը, որը սկսել է օգտագործել պահեստների կառավարման բարձր տեխնոլոգիական համակարգը:
Իսկ Հայաստանը մամուլի ազատության ցուցանիշով տարածաշրջանում բացարձակ առաջատարն է՝ զբաղեցնելով 43-րդ տեղը։
Անվտանգության տեսախցիկներն արձանագրել են, թե ինչպես է տղամարդը հարձակվում ոստիկանի վրա։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Ըստ Մուրթա Բարդաքչըի՝ հայ և թուրք ժողովուրդների միջև «արյուն» է մտել, իսկ արյունը Արևելքում երբեք չի մոռացվում:
ԱՄՆ ֆինանսների և պետդեպարտամենտի կողմից հայտարարված նոր պատժամիջոցներն ընդհանուր առմամբ ուղղված են մոտ 300 ընկերությունների, անհատների և կազմակերպությունների դեմ:
Սպիտակ տունն օգտագործել է այս միջոցը՝ փորձելով արգելափակել այնպիսի ապրանքների առևտուրը, ինչպիսիք են միկրոչիպերը, որոնք ռուսական արդյունաբերությանն անհրաժեշտ են զենք ստեղծելու համար:
Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունը մեծ արձագանք է գտել համաշխարհային մամուլում։
Թուրքիայի պաշտպանության նախարարը նաև անդրադարձել է Հունաստանի կողմից 5-րդ սերնդի գերժամանակակից F-35 կործանիչներ գնելու վերաբրյալ հարցին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |