Քաղաքական21:54, 14 Հունիս 2023
Թուրքիան տևական ժամանակ սպառնացել է արգելափակել Twitter-ը
Twitter-ի համահիմնադիր և նախկին գործադիր տնօրեն Ջեք Դորսին հարցազրույց է տվել ամերիկյան «Breaking Points» լրատվականին։ Խոսելով տարբեր երկրների կողմից Twitter-ին ներկայացված դիմում-պահանջների մասին՝ նա անդրադարձել է Թուրքիայի կողմից ընկերությանը ներկայացված պահանջներին։
Մասնավորապես պատմել է, որ Թուրքիան քաղաքական նկատառումներով բազմիցս պահանջել է տրամադրել որոշ օգտատերերի տվյալներ և կամ փակել նրանց հաշիվները։
Ջեք Դորսին նաև նշել է, որ նման քայլերի չգնալու պատճառով բազմիցս Twitter-ի դեմ դատական գործեր են հարուցվել Թուրքիայի դատաիրավական մարմիններում, սակայն իրենց հիմնականում հաջողվել է հաղթահարել դրանք։
«Թուրքիայից մեծ թվով պահանջներ ենք ստացել։ Թուրքական դատարաններում պայքարել ենք։ Հիմնականում հաղթել ենք։ Սակայն տևական ժամանակ մեզ սպառնացել են արգելափակել Twitter-ը Թուրքիայի տարածքում»:
Նշենք, որ մայիսի 16-ին, երբ Թուրքիայում արդեն 2 օր առաջ տեղի էին ունեցել համապետական ընտրությունները, իսկ նախագահական ընտրությունները տեղափոխվել էին 2-րդ փուլ՝ մայիսի 28, խնդրո առարկա սոցկայքի նորանշանակ ղեկավարն արգելափակել էր 4 սոցհաշվի մուտք և հեռացրել 409 գրառում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի խորհրդարանի թվային լրատվամիջոցների հանձնաժողովի նախագահ․ «Վերջնական վերլուծության արդյունքում գործը կհասնի մինչև արգելափակման»։
Լիոնի քաղաքապետը հայտնվել է Թուրքիայի իշխանական լրատվամիջոցների թիրախում, որոնք տեղի ունեցածը որակել են որպես «սկանդալային երևույթ»։
Քննարկվել են երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանին վերաբերող հարցեր։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |