• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
16 Սեպտեմբեր, 2025
Երեքշաբթի 07:15
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հարցազրույց21:26, 14 Մայիս 2023

Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականությունը մնալու է անցած երկու տասնամյակների ժառանգության ազդեցության տակ. իրանցի փորձագետ

Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականությունը մնալու է անցած երկու տասնամյակների ժառանգության ազդեցության տակ. իրանցի փորձագետ

Թուրքիայի համապետական ընտրությունների հնարավոր արդյունքների, Անկարայի տարածաշրջանային քաղաքականության վրա դրանց ազդեցության և հարակից այլ հարցերի շուրջ Ermenihaber.am-ը զրուցել է Թեհրանի համալասարանի գիտական հանձնաժողովի անդամ Ալի Քալիրադի հետ


-Հարգելի՛ պարոն Ալի Քալիրադ, շնորհակալ ենք հարցազրույցի առաջարկն ընդունելու համար: Պարոն Ալի Քալիրադ, ինչպես գիտենք, մայիսի 14-ին Թուրքիայում կայանում է նախագահական և խորհրդարանական ընտրությունները։ Նախագահի պաշտոնի համար պայքարում են գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն։ Ի՞նչ եք կարծում, ի՞նչ արդյունք կունենա ընտրական գործընթացը։

-Այժմ, երբ մենք ընտրությունների արդյունքների շեմին ենք, և քվեաթերթիկների հաշվարկը մի քանի ժամից կավարտվի, արդյունքների կանխատեսումն ավելի բարդ ու բարդ է, քան նախկինում։ Թվում է, որ չնայած հրապարակված հարցումների արդյունքների և նախնական հաշվարկների, Էրդողանը և նրա դաշնակիցները ի վերջո հաղթում են նախագահական և խորհրդարանական ընտրություններում։ Եթե անգամ նախագահական ընտրություններում հաղթի ընդդիմադիր թեկնածու Քըլըչդարօղլուն, ապա խորհրդարանական ընտրություններում «Հանրապետական» կոալիցիայի հաղթանակն իրականում նշանակում Էրդողանի և «Արդարություն և զարգացում» կուսակցության ազդեցության շարունակությունը Թուրքիայի քաղաքական մթնոլորտի վրա։

-Ձեր կարծիքով՝ Թուրքիայում հնարավոր իշխանափոխությունն ի՞նչ ազդեցություն կունենա երկրի տարածաշրջանային քաղաքականության վրա։ Անվտանգության միջավայրում հնարավոր փոփոխություն ակնկալու՞մ եք:

-Բնականաբար, ներքին միջավայրի փոփոխությունները, այդ թվում՝ գաղափարախոսությունների, քաղաքական արժեքների և ինքնության փոփոխությունները կարևոր են, բայց անկախ մայիսի 14-ի ընտրություններում որևէ քաղաքական ուժի հաղթանակից՝ Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականությունը մնալու է անցած երկու տասնամյակների ժառանգության ազդեցության տակ։ Մյուս կողմից, Թուրքիան ենթարկվում է միջազգային նոր միտումների և վերանայելու է քաղաքականությունը՝ ինչպես դիմակայել միջազգային համակարգի նոր պայմաններին և դրա տարածաշրջանային հետևանքներին։ Ընդդիմադիր վեց կուսակցությունների համատեղ փաստաթղթի արտաքին հարաբերություններին վերաբերող գլխում արծարծված թեմաների համաձայն, թվում է, որ Թուրքիայի անվտանգության միջավայրի սպառնալիքների և հնարավորությունների վերաբերյալ նրանց ըմբռնումը սկզբունքորեն չի տարբերվում «Արդարություն և զարգացում» կուսակցության մոտեցումից։

-Իսկ ի՞նչ կասեք ընտրություններից հետո Թուրքիայի և Իրանի հարաբերությունների մասին։ Ըստ Ձեզ՝ հնարավոր իշխանափոխությունն ի՞նչ ազդեցություն կունենա Իրան-Թուրքիա հարաբերությունների վրա։ Ընդդիմության թեկնածու Քաեալ Քըլըչդարօղլուն նշել է, որ Իրանի երթուղին Միջին միջանցքի հիմնական երթուղիներից մեկն է։ Ըստ Ձեզ՝ ընտրությունների արդյունքներն ի՞նչ ազդեցություն կունենան միջազգային տարանցիկ երթուղիների վրա։

-Կարծես՝ Իրանի և Ռուսաստանի մի քանի տարվա ջանքերի հաջող  ավարտից ի վեր՝ վերջ դնելու սիրիական ճգնաժամին, ինչպես նաև Դամասկոսի տարածաշրջանային հարաբերությունների կարգավորման գործընթացի սկզբից հետո, այժմ Հարավային Կովկասը դարձել է Թեհրանի և Անկարայի միջև հարաբերությունների կարևորագույն մարտահրավերը։ Եթե ընդդիմությունը հաղթի ընտրություններում, ապա, անկասկած, սա ազդեցություն կունենա Անկարայի և Բաքվի հարաբերությունների վրա՝ հաշվի առնելով Ադրբեջանի իշխանությունների վերջին հայտարարությունները և այս երկրի կառավարությանը ենթակա լրատվամիջոցների հստակ դիրքորոշումը թուրքական ընտրությունների նկատմամբ։ Իսկ «Արդարություն և զարգացում» կուսակցության առաջնորդները  ջանքեր են գործադրում՝ շահարկելով Ադրբեջանի հետ հարաբերությունները՝ աջ ազգայնական ընտրողների տրամադրությունները փոխելու համար։ Սակայն այս ամենը չի նշանակում, որ Անկարայի քաղաքականությունը շրջադարձ կկատարի Բաքվի նկատմամբ։ Իհարկե, Քըլըչդարօղլուի հաղթանակի դեպքում Թուրքիայի կովկասյան քաղաքականությունը բնականաբար կտարվի Եվրամիության նկատառումների ու առաջնահերթությունների շրջանակներում, ինչպիսին է եվրոպական էներգետիկ անվտանգության ապահովման հարցը։ Ուստի Թեհրանն ու Անկարան պետք է լուծումներ գտնեն Հարավային Կովկասում մրցակցությունը կառավարելու համար։ Անկախ նրանից, թե Էրդողանը կհաղթի, թե Քըլըչդարօղլուն, Իրանի և Թուրքիայի տարածքով Արևելք-Արևմուտք տարանցիկ ճանապարհի ամրապնդումն ու զարգացումը կարող է դառնալ համագործակցության առանցքներից մեկը։

 

Հեղինակ`   Էդվարդ Բերուջանյան
Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Պուտինն Ալեքսեյ Երխովին ազատել է Թուրքիայում ՌԴ դեսպանի պաշտոնից
14:21, 05 սեպ
Պուտինն Ալեքսեյ Երխովին ազատել է Թուրքիայում ՌԴ դեսպանի պաշտոնից

Նշենք, որ 2009-2015-ին Երխովը եղել է Ստամբուլում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս, իսկ Թուրքիայում ՌԴ դեսպան է նշանակվել 2017-ի հունիսի 19-ին։

Օսման Քավալա. «Երազանքս է, որ Հայաստանի կողմում Անիի զբոսայգու նախագիծն իրականացվի»
14:17, 31 հուլ
Օսման Քավալա. «Երազանքս է, որ Հայաստանի կողմում Անիի զբոսայգու նախագիծն իրականացվի»

Թուրքիայում անազատության մեջ գտնվող իրավապաշտպան և հասարակական գործիչն անդրադարձել է Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացին և Անիի կամրջի վերականգնմանը։

Բաքուն ինչպես նախկինում,այսօր էլ անհանգստությամբ է հետևում Երևանի և Անկարայի շփումներին
13:11, 29 հուլ
Բաքուն ինչպես նախկինում,այսօր էլ անհանգստությամբ է հետևում Երևանի և Անկարայի շփումներին

Տարածաշրջանային հարցերի փորձագետ Վահրամ Հովհաննիսյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am կայքին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիայի հայկական դպրոցներում աշակերտների թիվը նվազում է
Թուրքիայի հայկական դպրոցներում աշակերտների թիվը նվազում է

Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։

Թուրքիան ավարտել է Հայաստանի և Իրանի հետ սահմանամերձ տարածքների ականազերծման աշխատանքները
Թուրքիան ավարտել է Հայաստանի և Իրանի հետ սահմանամերձ տարածքների ականազերծման աշխատանքները

Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Թուրքիայում հարսանիքի ժամանակ փեսային նվիրել են թղթադրամներից կարված բաճկոն (Տեսանյութ)
Թուրքիայում հարսանիքի ժամանակ փեսային նվիրել են թղթադրամներից կարված բաճկոն (Տեսանյութ)

Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։

Էրդողանը մեկնում է Կատար
Էրդողանը մեկնում է Կատար

Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}