• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
16 Հունիս, 2025
Երկուշաբթի 02:36
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Ցեղասպանություն16:41, 05 Ապրիլ 2023

Թուրքիան Հայոց ցեղասպանության հարցում Իսրայելին հետքայլի կոչ է անում

Թուրքիան Հայոց ցեղասպանության հարցում Իսրայելին հետքայլի կոչ է անում

Իսրայելի մեծությամբ երրորդ քաղաքում 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան կանգնեցնելու վերաբերյալ Հայֆայի քաղաքապետարանի որոշումը  որոշակի ճգնաժամ է առաջացրել Իսրայելի և Թուրքիայի միջև։

Իսրայելի Հայֆա քաղաքում մարտի 20-ին տեղի էր ունեցել «Հայոց ցեղասպանության» հուշահամալիրի բացման արարողությունը։

Հայֆայի քաղաքապետ Էյնաթ Կալիշ-Ռոտեմի արարողության ընթացքում ելույթ է ունեցել։ Ելույթ էր ունեցել նաև Իսրայելում Հայաստանի դեսպան Արման Հակոբյանը, ով  նշել էր, որ այս հուշարձանը «կարևոր քայլ է Իսրայելում Հայոց ցեղասպանության ճանաչման համար»։

Ըստ իսրայելական «Times of Isarel» թերթի՝ արարողությունն արժանացել է Անկարայի բուռն արձագանքին։ Հաղորդվել է, որ Իսրայելում Թուրքիայի դեսպան Շաքիր Օզքան Թորունլարը բողոքել է միջադեպի կապակցությամբ՝ նամակ ուղարկելով Հայֆայի քաղաքապետ Կալիշ-Ռոտեմին։

Նամակում Թորունլարը պահանջել է չեղարկել որոշումը՝ ընդգծելով, որ այդ որոշումը կարող է վատթարացնել Իսրայելի և Թուրքիայի հարաբերությունները։

Հայֆայի քաղաքապետարանի խոսնակ Էլիրան Թալը կոչ է արել Իսրայելի կառավարությանը «ճանաչել ցեղասպանությունը»՝ նշելով, որ Թուրքիան ճնշում է գործադրում որոշումը չեղարկելու համար։

Թուրքական կողմը հիշեցնում է նաև, որ նմանատիպ հուշարձան է բացվել 2020 թվականին Թել Ավիվին մոտ գտնվող Պետա Տիկվա շրջանում։

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի
15:14, 29 ապր
Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի

Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:

Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում
14:02, 28 ապր
Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում

«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։

Անկարայի քաղաքապետ. «Մերժում ենք Թրամփի, բոլոր նրա նախորդների և մյուս արևմտյան առաջնորդների ապրիլքսանչորսյան հայտարարությունները»
12:51, 25 ապր
Անկարայի քաղաքապետ. «Մերժում ենք Թրամփի, բոլոր նրա նախորդների և մյուս արևմտյան առաջնորդների ապրիլքսանչորսյան հայտարարությունները»

Յավաշը նշել է, որ չնայած Թրամփը Բայդենին հակառակ չի օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը՝ այդուհանդերձ երևում է, որ «1915-ի վերաբերյալ ընդհանուր դիրքորոշումը հիմնական գծերով շարունակվում է»։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}