Քաղաքական10:43, 05 Ապրիլ 2023
«Թո՛ղ որ Թայիփի սերունդը վերանա»․ Էրդողանին վիրավորած կնոջ նկատմամբ տնային կալանք է սահմանվել
Թուրքիայում ընտրությունների նախաշեմին իրականացվող տարրատեսակ հարցումների ընթացքում մարդիկ շարունակում են վիրավորական խոսքեր հնչեցնել թե՛ իշխանական և թե՛ ընդդիմադիր ներկայացուցիչների հասցեին։
Թուրքիայի մայրաքաղաք Ստամբուլում մարտի 4-ին նմանօրինակ հարցման ընթացքում, Թուլայ Կ․ անունով կինը Թուրքիայի ներկայիս նախագահ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-CHP) առաջնորդ և «Ժողովուրդ» դաշինքի միասնական թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին վիրավորական խոսքեր է հնչեցրել․
«Թո՛ղ Ալլահն այնպես անի, որ ԱԶԿ-ի ղեկավարների և Թայիփի տոհմը, սերունդը վերանա։ Թո՛ղ որ, իրենց թոռներին մաս-մաս դնեն գերեզման»։
Նմանատիպ արտահայտությունների համար կինն ավելի ուշ ձերբակալվել է և ցուցմունք տվել տեղի դատախազությանը՝ չճանաչելով իր մեղավորությունը։
Անատոլիայի դատարանը, սակայն, Թուլայ Կ․-ին «Նախագահին վիրավորանք հասցնելու» մեղադրանքով դատախազությունից ստացված կալանավորման պահանջը մերժելով, դատարանի վերահսկողությամբ տնային կալանք սահմանելու որոշում է կայացրել։
Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ մարտի 30-ին, Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Բաթման քաղաքի փողոցում նկարահանված ռեպորտաժի ընթացքում տեղի բնակիչներից մեկը սպառնացել և հայհոյանքներ էր հնչեցրել, այս անգամ՝ ընդդիմադիր քաղաքական գործիչների հասցեին, երբ նրան հարցրել էին «Քեմալ Քըլըչդարօղլու՞, թե՞ Էրդողան»:
Սույն դեպքով մեղադրյալի նկատմամբ ևս տնային կալանք սահմանելու որոշում էր կայացվել։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի խորհրդարանի թվային լրատվամիջոցների հանձնաժողովի նախագահ․ «Վերջնական վերլուծության արդյունքում գործը կհասնի մինչև արգելափակման»։
Լիոնի քաղաքապետը հայտնվել է Թուրքիայի իշխանական լրատվամիջոցների թիրախում, որոնք տեղի ունեցածը որակել են որպես «սկանդալային երևույթ»։
Քննարկվել են երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանին վերաբերող հարցեր։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |