• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
19 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 00:04
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հարցազրույց10:10, 24 Մարտ 2023

Պոլսահայ Էրզրումլուօղլուն անդրադարձել է Երևանում կայանալիք Հայաստան-Թուրքիա հանդիպմանը

Պոլսահայ Էրզրումլուօղլուն անդրադարձել է Երևանում կայանալիք Հայաստան-Թուրքիա հանդիպմանը

Վերջին օրերին բազմաթիվ մեկնաբանություններ են արվել ԵՎՐՈ-2024-ի ընտրական D խմբի առաջին խաղի՝ Հայաստան-Թուրքիա մրցապայքարի վերաբերյալ, որը կկայանա մարտի 25-ին Երևանում։

Ոմանք, իհարկե, հիշեցին նախորդ ֆուտբոլային 2 հանդիպումը, ապա նաև՝ ֆուտբոլային դիվանագիտությունը, երկու երկրների ղեկավարների փոխայցերը և հարաբերությունների կարգավորման այն ժամանակվա հույսերը։

Այս անգամ ևս երկու երկրների միջև նորմալացման գործընթաց կա, և այդ նպատակով նույնիսկ հատուկ ներկայացուցիչներ են նշանակվել։ Բայց այս անգամ, կարծեք, հանդիպման նկատմամբ մեծ ոգևորություն և հետաքրքրություն չկա:

Պատճառների մասին Ermenihaber.am-ին իր տեսակետն է ներկայացրել Ստամբուլի հայ համայնքի ներկայացուցիչ, հասարակական գործիչ Ջան Էրզրումլուօղլուն: Նշելով, որ Թուրքիայի օրակարգն այս պահին շատ խիտ է՝ նա իրավիճակը մեկնաբանեց հետևյալ կերպ.

«Մեծ երկրաշարժ է եղել. պաշտոնական տվյալներով՝ մարդկային կորուստները կազմում են շուրջ 50 հազար։ Ստամբուլում նույնպես հզոր երկրաշարժ է սպասվում։ Մարդիկ շատ անհանգստացած են: Բացի այդ, բարձր գնաճը բարդացնում է նաև մարդկանց առօրյան։ Շուտով նաև ընտրություններ են։ Ընդդիմությունն առաջին անգամ շատ մոտ է հաղթանակին։ Ընտրություններն իրենց հետ բերում են մեծ անորոշություն։ Այս բոլոր խնդիրները մեծ հաշվով առնչվում են նաև Թուրքիայի հայերին։ Չեմ կարծում, որ ֆուտբոլն այս պահին օրակարգում է»:

Ջանին հարցրեցինք նաև Թուրքիայում բնակվող հայերի հետաքրքրության մասին հավաքականների հանդիպման նկատմամբ։ Ինչպես հայտնի է, ՈւԵՖԱ-ն արգելել է թուրք երկրպագուների մասնակցությունը Հայաստանում կայանալիք հանդիպմանը։ Հետաքրքրվեցինք, թե հայերը կամ Թուրքիայում երկքաղաքացիություն ունեցողները կգա՞ն դիտելու խաղը։ Ջանը նշեց, որ շատ մանրամասների չի տիրապետում, բայց հատկապես 44 օրյա պատերազմից հետո  Թուրքիայի հայ համայնքը նմանատիպ իրադարձություններով այլևս շատ չի խանդավառվում։

«Ես քաղաքագետ չեմ. որքան ես տեսնում եմ, Թուրքիայում ֆուտբոլի թեման այնքան էլ ուշադրության կենտրոնում չէ: 15 տարի առաջ օրակարգում շատ կարևոր տեղ էր զբաղեցնում: Հիմա նման իրավիճակի մասին խոսել հնարավոր չէ։ Կարծում եմ, որ Թուրքիայի հայ համայնքը պատերազմից հետո նույնպես խանդավառված չէ նման իրադարձություններով։ Նրանք կրկին զգացին անցյալի ցավը իրենց սրտերում։ 2008-ին ավելի լավատեսական միջավայր կար»։

Հեղինակ`   Գևորգ Կալլոշյան
Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Պուտինն Ալեքսեյ Երխովին ազատել է Թուրքիայում ՌԴ դեսպանի պաշտոնից
14:21, 05 սեպ
Պուտինն Ալեքսեյ Երխովին ազատել է Թուրքիայում ՌԴ դեսպանի պաշտոնից

Նշենք, որ 2009-2015-ին Երխովը եղել է Ստամբուլում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս, իսկ Թուրքիայում ՌԴ դեսպան է նշանակվել 2017-ի հունիսի 19-ին։

Օսման Քավալա. «Երազանքս է, որ Հայաստանի կողմում Անիի զբոսայգու նախագիծն իրականացվի»
14:17, 31 հուլ
Օսման Քավալա. «Երազանքս է, որ Հայաստանի կողմում Անիի զբոսայգու նախագիծն իրականացվի»

Թուրքիայում անազատության մեջ գտնվող իրավապաշտպան և հասարակական գործիչն անդրադարձել է Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացին և Անիի կամրջի վերականգնմանը։

Բաքուն ինչպես նախկինում,այսօր էլ անհանգստությամբ է հետևում Երևանի և Անկարայի շփումներին
13:11, 29 հուլ
Բաքուն ինչպես նախկինում,այսօր էլ անհանգստությամբ է հետևում Երևանի և Անկարայի շփումներին

Տարածաշրջանային հարցերի փորձագետ Վահրամ Հովհաննիսյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am կայքին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Նեթանյահուն հակադարձել է Էրդողանին․ «Երուսաղեմը ձեր քաղաքը չէ, մերն է»
Նեթանյահուն հակադարձել է Էրդողանին․ «Երուսաղեմը ձեր քաղաքը չէ, մերն է»

Էրդողանը 2020-ին Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից Երուսաղեմը ներկայացրել էր որպես «մեր քաղաք»՝ նշելով դրա օսմանյան ժառանգության մասին։

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան
Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}