Քաղաքական12:24, 03 Մարտ 2023
Թուրքիան վրդովված է ԱՄՆ պետդեպի զեկույցից
Թուրքիայի արտգործնախարարությունը դատապարտել է Թուրքիայի վերաբերյալ «ահաբեկչության» հետ կապված ԱՄՆ պետքարտուղարության (պետդեպ) 2021 թվականի զեկույցը:
Զեկույցին արձագանքել է Թուրքիայի արտգործնախարարության մամուլի խոսնակ Թանժու Բիլգիչը։ Նա կոչ է արել Միացյալ Նահանգներին համերաշխություն ցուցաբերել Թուրքիային՝ «ահաբեկչության դեմ պայքարում» և տարբերություն չդնել այս կամ այն կառույցների միջև, որոնք ըստ թուրքական կողմի սպառնալիք են Թուրքիայի ազգային անվտանգության համար:
«Թուրքիան շարունակում է պայքարել ահաբեկչական կազմակերպությունների դեմ, այդ թվում՝ PKK/PYD/YPG, DHKP-C, FETÖ և ԻՊ-ի գրոհայինների դեմ։ Անկարայի բոլոր գործողություններն այս ուղղությամբ օրենքի տառին համապատասխան են»,- ասել է Թուրքիայի ԱԳՆ-ի ներկայացուցիչը։
Նա նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ զեկույցում «Սիրիայի դեմոկրատական ուժերը» (հիմնականում քրդերից ու արաբներից բաղկացած զորաջոկատ - խմբ.) հիշատակվում են, որպես կարևոր գործընկերներ՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն Թուրքիայի կողմից ահաբեկչական համարվող Սիրիայի քրդական ուժերին չի համարում ահաբեկիչներ, ինչը դժգոհություն է առաջացնում թուրքական կողմի մոտ:
Չնայած ԱՄՆ-ն ահաբեկչական է որակել Թուրքիայում ու Իրաքի հյուսիսում գործող «Քուրդիստանի բանվորական կուսակցությանը» (ՔԲԿ-PKK), այնուամենայնիվ, Վաշինգտոնը Սիրիայի քրդական ուժերին (YPG, SDF) չի համարում ահաբեկչական: Թուրքական կողմն էլ իր հերթին համարում է, որ YPG-ն ու SDF-ն միևնույն կառույցնե են:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի խորհրդարանի թվային լրատվամիջոցների հանձնաժողովի նախագահ․ «Վերջնական վերլուծության արդյունքում գործը կհասնի մինչև արգելափակման»։
Լիոնի քաղաքապետը հայտնվել է Թուրքիայի իշխանական լրատվամիջոցների թիրախում, որոնք տեղի ունեցածը որակել են որպես «սկանդալային երևույթ»։
Քննարկվել են երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանին վերաբերող հարցեր։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |