• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
11 Դեկտեմբեր, 2023
Երկուշաբթի 00:00
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական16:39, 06 Փետրվար 2023

Պոլսո հայոց պատրիարքարանը հաղորդագրություն է տարածել երկրաշարժի վերաբերյալ

Պոլսո հայոց պատրիարքարանը հաղորդագրություն է տարածել երկրաշարժի վերաբերյալ

«Այսօր վաղ առավոտյան Պատրիարքական Աթոռը պատրիարքական փոխանորդ Գրիգոր Ավագ Քահանայի և Տրդատ Ավագ Քահանայի միջոցով կապ է հաստատել այն շրջանների հետ, որտեղ կան հայկական եկեղեցիներ ու համայնքներ։ Փոխանցվել են Նորին Ամենապատվության օրհնություններն ու ցավակցությունները։

Ստացված առաջին տեղեկությունները տրվում են ստորև։ Առաջիկայում ստացված մանրամասները ևս կհաղորդվեն։

ՄԱԼԱԹԻԱ

Մեր համայնքի անդամ ընտանիքներից մեկում բնակարանի ձլուզման պատճառով մահ է գրանցվել։

ԷԼԱԶԸՂ (Խարբերդ)

Քաղաքում ավերված շենքեր կան։ Համայնքի անդամները թեև վախեցած են, սակայն զոհ չկա։

ԴԻԱՐԲԵՔԻՐ (Տիգրանակերտ)

Ինչպես հայտնում է Հովհաննես Գաֆֆուրը, հայկական եկեղեցին վնաս չի կրել։ Քաղաքում, սակայն, ավերված շենքեր կան։

ԻՍՔԵՆԴԵՐՈՒՆ (Ալեքսանդրետ)

Տեր Ավետիս Քահանայից ստացված տեղեկության համաձայն՝ քաղաքի կենտրոնոմ առկա են վնասված շենքեր։ Լատին Կաթոլիկ եկեղեցին փլուզվել է։ Սրբոց Քառասուն Մանկունք եկեղեցին ևս վնասվել է։ Անձի կորստի մասին որևէ տեղեկություն չկա։

ՎԱՔԸՖՔՅՈՅ (Թուրքիայի միակ հայկական գյուղը)

Մտահոգվելու կարիք չկա, իրավիճակը նորմալ է։

ՍԸՎԱԶ (Սեբաստիա)

Երկրաշարժը թեև զգացվել է, և համայնքի անդամները վախեցած են, սակայն անձի և գույքի վնաս չկա։

ԿԵՍԱՐԻԱ

Չնայած երկրաշարժը զգացվել է, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին որևէ վնաս չի կրել»։

Արդեն հայտնի է դարձել, որ զոհերից Մալաթիայում 2-ւ, իսկ Հալեպում 4-ը եղել են ազգությամբ հայ։

Աղբյուր`    Agos

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայում և Ադրբեջանում անգլերենի իմացությունը ցածր է
00:16, 06 դեկտ
Թուրքիայում և Ադրբեջանում անգլերենի իմացությունը ցածր է

Անգլերենի ուսուցման «Europian First» միջազգային կենտրոնը (EF) հրապարակել է ցուցաշիներ, որոնք կապված են եվրոպական երկրներում անգլերենի իմացության հետ։

Անկարայից հերքում են սիրիացիների վերաբերյալ տարածվող լուրերը
11:40, 05 դեկտ
Անկարայից հերքում են սիրիացիների վերաբերյալ տարածվող լուրերը

Որոշ լրատվամիջոցներում և սոցցանցերում հրապարակվել են «Թո՛ղ սիրիացիները մնան Թուրքիայում շրջաբերականի» մասին լուրեր։

ԱՄՆ-ում ապրող թուրքերն աջակցում են Իսրայելին
14:37, 04 դեկտ
ԱՄՆ-ում ապրող թուրքերն աջակցում են Իսրայելին

New York Times-ի թղթակիցը պաղեստինա-իսրայելական հակամարտության շուրջ ԱՄՆ-ի Փաթերսոն քաղաքում բնակվող թուրքերի շրջանում հարցում է իրականացրել:

Ուղիղ խոսք

Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում

Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}