Քաղաքական17:23, 03 Փետրվար 2023
Թուրքիա ՆԳ նախարարը՝ ԱՄՆ դեսպանին. «Ձեր կեղտոտ ձեռքերը հեռու տարեք Թուրքիայից»

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն մարզային միգրացիոն ղեկավարների գնահատման ժողովի ժամանակ հանդես է եկել ելույթով, որտեղ անդրադարձել է մի շարք ներքաղաքական թեմաների, ահաբեկիչների դեմ պայքարին ու փախստականների խնդիրներին։
Նա ասել է, թե Թուրքիա եկած ամեն ամերիկացի դեսպան մտածում է՝ ինչպես հեղաշրջում իրականացնի։
«Սա Թուրքիայի համար անբախտություն է։ Յուրաքանչյուր ամերիկացի դեսպան մտածում է, թե ինչպես Թուրքիային վնաս հասցնի ու ինչպես իր հայրերին կարողանա օգտակար լինել։ Ամերիկացի դեսպանները հավաքում են մյուս դեսպաններին ու փորձում նրանց խելք սովորեցնել, իսկ նրանք չեն էլ նեղվում։ Նրանք գիտեն ճշմարտությունը։ Միասին նստում ու ծրագրեր են մշակում, սակայն իրենց ծրագրերը խափանող մեկ մարդ կա՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանը»։
Դիմելով ներկայիս Թուրքիայում ԱՄՆ դեսպանին՝ նախարարն ասել է, թե գիտի դեսպանը որ լրագրողներին է «նյութ գրել տալիս»։
«Շատ լավ գիտեմ, թե ինչեր եք անել տալիս, ինչ քայլեր եք ձեռնարկում, ինչպես եք ցանկանում Թուրքիան խառնել։ Ձեր կեղտոտ ձեռքերը հեռու տարե՛ք Թուրքիայից, դիմակավորված, կեղծ ժպտացող դեմքերը հետ քաշե՛ք։ Այսքան պարզ եմ ձեզ ասում»,-ասել է Սոյլուն։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը բնակչության սոցիալական պատկերի վերաբերյալ տվյալներ է հրապարակել։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |