• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Մարտ, 2023
Կիրակի 18:57
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական16:04, 02 Փետրվար 2023

Հուլուսի Աքարն անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին

Հուլուսի Աքարն անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Կարսում անցկացվող «Ձմեռ-2023» զորավարժությունների վերջին օրն ունեցած ելույթում անդրադարձել է Թուրքիա-Ադրբեջան համագործակցությանը, հայ-թուրքական հարաբերությոնների կարգավորման գործընթացին, ինչպես նաև այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցին:

Ըստ Աքարի՝ Ադրբեջանի հետ իրենց համագործակցությունը շարունակվելու է:

«Ադրբեջանի և Հայաստանի միջև մնայուն խաղաղության ձևավորման համար, կայունության ապահովման համար ջանքեր կան։ Մենք ամենաբարձր մակարդակով շարունակում ենք աջակցել այդ ջանքերին։ Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման ապահովումն էլ իսկապես որպես Թուրքիա՝ մեր անկեղծ ցանկությունն է»,-հայտարարել է Աքարը։

Թուրքիայի պաշտպանության նախարարը նաև խոսել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին։ Նա պնդել է, թե այն տնտեսական, սոցիալական և այլ առումներով «օգուտներ կբերի» ոչ միայն Ադրբեջանին, այլև տարածաշրջանին:


Հիշեցնենք, որ Կարսի Սարիղամիշի շրջանում Թուրքիայի ԶՈւ պլանային «Ձմեռ-2023» զորավարժությունը մեկնարկել էր հունվարի 18-ին։ Թուրքիայից զատ դրան մասնակցող երկրների ցանկում են եղել Գերմանիան, Իտալիան, Ադրբեջանը, Ղազախստանը, Մեծ Բրիտանիան, Բոսնիա և Հերցեգովինան, Կոսովոն, Ուզբեկստանը, Մալայզիան, Լիբիան, Կատարը, Քուվեյթը, Ղրղզստանը, Եթովպիան, Վրաստանը, Բահրեյնը և Մոնղոլիան։ 1758 հոգանոց անձնակազմի մասնակցությամբ իրականացվող զորավարժությանը ներգրավվել է 43 տեսակի 651 մեքենա, 23 տարբեր տեսակի և տրամաչափի 865 զենք։

 

 
 


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Արաբական մամուլն անդրադարձել է Անկարա-Դամասկոս երկխոսությանը
16:41, 24 մարտ
Արաբական մամուլն անդրադարձել է Անկարա-Դամասկոս երկխոսությանը

Հրապարակման մեջ նշվել է, որ Անկարան փորձում է վստահել Դամասկոսին աշխատելով լուծման առաջարկների վրա, որոնք կազմվել են Իրանի և Ռուսաստանի միջնորդությամբ:

Թուրքիային քննադատել են ԱՄՆ-ի կոնգրեսում
12:40, 24 մարտ
Թուրքիային քննադատել են ԱՄՆ-ի կոնգրեսում

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը քննադատել է Թուրքիային:

Թուրքիայի մեջլիսի հանձնաժողովում ընդունվել է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության արձանագրությունը
10:43, 24 մարտ
Թուրքիայի մեջլիսի հանձնաժողովում ընդունվել է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության արձանագրությունը

Էրդողանը Ֆինլանդիայի նախագահի հետ հանդիպումից հետո հայտարարել էր ֆիննական հայտի վավերացման մեկնարկի վերաբերյալ որոշման մասին։

Ուղիղ խոսք

Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում

Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}