Հարցազրույց11:39, 31 Հունվար 2023
Թուրք իրավապաշտպանի հարցազրույցը Լաչինի միջանցքի թեմայով
![Թուրք իրավապաշտպանի հարցազրույցը Լաչինի միջանցքի թեմայով](https://www.ermenihaber.am/news_images/82/243293_2/photo_2023_01_31_11_13_24.jpg)
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար ակտիվ պայքար մղած Ալի Էրթեմի այրին՝ Սելայ Էրթեմը, բացառիկ հարցարզույց է տվել Ermenihaber.am-ին։
Տիկին Էրթեմը բնակվում է Գերմանիայում, հայտնի ակտիվիստ է, իրավապաշտպան և մանկավարժ։ Ղեկավարում է «Միություն ընդդեմ ցեղասպանության» կազմակերպությունը։
- Լաչինի միջանցքի փակումը և դրա բնապահպանական պատճառաբանությունը ինչպե՞ս կմեկնաբանեք։
- Այս վայ բնապահպանները իրենց հրապարակած տեսանյութում ցույց են տվել, որ իրենք անսեր և անխիղճ «ակտիվիստներ» են, ովքեր թշնամաբար են տրամադրված իրական կյանքին։ Տեսնելով այն աղավնու դաժան ճակատագիրը, որին որպես «խաղաղության խորհրդանիշ» ցուցարարները փորձում էին օդ թռցնել, բայց արդյունքում հենց իրենց ձեռքերի մեջ խեղդամահ արեցին, մեկ անգամ ևս համոզվեցին իրենց ստեղծած սցենարի կեղծ ու շինծու լինելու մեջ: Իրենց կողմից իսկ պատրաստված տեսնայութը նույնիսկ մատնեց իրենց ողջ էությունն ու իրական մտադրությունները, երբ անշնչացած աղավնին ճախրելու փոխարեն կույտի պես գետին ընկավ: Նրանք բառացիորեն մարեցին կյանքը։
- Ադրբեջանի կողմից Ղարաբաղի 120.000 հայությանը հումանիտար աղետի առջև կանգնեցնելն ի՞նչ հետևանքներ կունենա։
- Միամտություն կլինի ենթադրել, որ 120 հազար մարդ դողալու է իր կյանքի համար: 44-օրյա պատերազմում իր հարյուրավոր, նույնիսկ հազարավոր երիտասարդներ զոհաբերած հայ ժողովուրդը և Ղարաբաղի բնիկ ժողովուրդը՝ արցախահայությունը, այս հողերը չլքեց նույնիսկ պատերազմական իրավիճակում՝ խիզախորեն վճռական պայքարելու որոշում կայացնելով:
Պետք է ընդգծել հետևյալ փաստը. Լաչինի ճանապարհի փակումը և այս բոլոր փորձերը Ղարաբաղի հայաթափման ծրագրեր են։ Ցավոք, չկա միասնական միջազգային դիրքորոշում, որը թույլ կտա գործողություններ ձեռնարկել՝ խափանելու այս ծրագիրը: Կրկին պետությունները հարցերին մոտենում են սեփական շահերի առաջնահերթությամբ։ Նրանք այնքան աղմուկ են բարձրացնում, որքանով որ իրենց շահերը չեն վնասվում։ Այսինքն, ինչպես հարյուր տարի առաջ, հայերը կանգնած են միայնակ մնալու վտանգի առջև։
- Մեկնաբանեք խնդրեմ Թուրքիայի հայտնած աջակցությունը Ադրբեջանին այս հարցում։
- Ժամանակակից աշխարհում և Կովկասում ստեղծված իրադրությունը եզակի հնարավորություններ է ստեղծել նավթ ունեցող ադրբեջանցի օլիգարխների համար՝ իրականացնելու իրենց հավակնությունները։ Ադրբեջանն օգտվում է այս հնարավորությունից և անում է ամեն ինչ՝ իր պատմական հավակնությունները կյանքի կոչելու համար:
Չափազանցություն չի լինի, եթե ավելացնենք, որ Թուրքիան նույնպես առաջատար դեր է խաղացել այս ծրագրում։ Թեև մենք դեռ չենք առերեսվել արևմտահայության նկատմամբ մեկ դար առաջ իրականացված ամոթալի երևույթների հետ, չենք կարող թույլ տալ, որ հիմա նման իրավիճակ ստեղծվի արևելահայության հետ։ Որպեսզի նման աղետ չկրկնվի, մեր առջեւ խնդիր է դրված մոբիլիզացնել ժողովրդավարական հասարակական կարծիքը, կեղծ քարոզչության պայմաններում պատմական փաստերը ի մի բերել:
- Ռուսաստանն և Արմուտքը, ըստ Ձեզ, որևէ բան անո՞ւմ են այս ճգնաժամի հաղթահարելու համար։
- Ռուսաստանի շահերը և Եվրոպայի շահերը, որոնք այնքան են համընկնում, որ Ադրբեջանի դեմ գործողություններ ձեռնարկելուց ձեռնպահ են մնում և աչք են փակում շատ բաների առաջ: Լավագույն դեպքում ինչ-որ լավ բան անելու իմիտացիա են ստեղծում՝ դրանով ավելի խորացնելով այս իրադարձությունների պատճառած վիշտը: Դա կանխելու համար անհրաժեշտ է պայքարի հաջող մեթոդներ մշակել, մարդասիրական աղետը կանխելու և շրջափակումը անհապաղ վերացնելու համար հասարակության յուրաքանչյուր մասնիկ, ով իրեն մարդ է համարում, պետք է քայլեր ձեռնարկի։
Պետք է հարգել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Այժմ՝ Հրանտ Դինքի սպանության 16-րդ տարելիցի խորհրդանշական այս օրերին ևս մեկ անգամ «բոլորս Հրանտ ենք, բոլորս հայ ենք» ասելու իմաստը նաև խաղաղությունը, բարեկամությունը և արդարությունը պաշտպանելն է, Ղարաբաղի հայությանը զորավիգ լինելն ու Հայոց նոր ցեղասպանությունը կանխելը: Հրա′նտ, ողջունում ենք Արցախի ժողովրդի դիմադրությունը, կեցցե Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
![Միջազգայնագետ․ Թրամփը ձեռք կքաշի «Զանգեզուրի միջանցքի» գաղափարից, որը ձեռնտու չէ Թուրքիային](https://www.ermenihaber.am/news_images/94/280773_2/365311809_3033999930063920_1371479379015228622_n.thumb.jpg)
Ermenihaber.am-ը զրուցել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանի հետ:
![Ռուբեն Սաֆրաստյան․ «ԱՄՆ-ի համար Թուրքիան շատ կարևոր երկիր է»](https://www.ermenihaber.am/news_images/94/280619_2/cdb10c5763c91ff55d706581f2e35895_m.thumb.jpg)
Ի՞նչ է սպասվում թուրք-ամերիկյան հարաբերություններին։ Ermenihaber.am-ի թղթակից Էլեն Քոքչյանը զրուցել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի հետ:
![«Սահմանի բացումը կախված չէ միայն Հայաստանի ու Թուրքիայի որոշումներից». հարցազրույց թուրք գործարարի հետ](https://www.ermenihaber.am/news_images/93/278443_2/f6673e95589310_6673e95589345.thumb.jpg)
Նոյան Սոյաքը, երկար տարիներ զբաղվել է երկու երկրների միջև տնտեսական համագործակցության խթանմամբ:
Ուղիղ խոսք
![Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում](https://www.ermenihaber.am/news_images/55/163609_2/erdogan_1552_3879.jpg)
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Ամերիկյան «Global Firepower» հետազոտական կենտրոնը հրապարակել է 2024-ին աշխարհի մակարդակով ամենաուժեղ ռազմաօդային ուժեր ունեցող երկրների ցանկը:
Թուրքիայի կառավարությանն առընթեր գործող «Աղետների և արտակարգ իրավիճակների վարչությունը» (AFAD) հայտարարել է, որ այդ կայանը Թուրքիայի արտերկրում առաջին երկրաշարժերի մոնիտորինգի կայանն է։
Վան քաղաքում անհայտ անձինք ջնջել են հետիոտնային անցմանը կից քրդերեն գրությունը փոխարինելով այն ռասիստական գրառմամբ։
«Ernest-Reuter» դպրոցական համայնքի հայտարարության համաձայն՝ արգելքը չի տարածվում այժմ կրթությունը շարունակող Թուրքիայի քաղաքացիների ու երկքաղաքացիություն ունեցողների վրա:
Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող կուսակցության առաջնորդն անդրադարձել է իշխող կուսակցության ղեկավարության ներքո գտնվող ՏԻՄ-երի պարտքերին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |