Քաղաքական15:06, 26 Հունվար 2023
Թուրքիայի քրդամետ կուսակցությունը դիմել է Սահմանադրական դատարան

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունն (ԺԴԿ-HDP) անցյալ շաբաթ Սահմանադրական դատարան է դիմել՝ պահանջելով, հետաձգել կուսակցության փակման հարցով սկսված դատական գործընթացը: Նրանք պահանջել են, որ դատական գործընթացը շարունակվի մայիսին կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններից հետո միայն։ Սակայն Սահմանադրական դատարանը միաձայն մերժել է կուսակցության դիմումը։
Կուսակցությունը իր գանձապետական հաշիվները արգելափակելու համար նշանակված դատի պաշտպանությանը պատրաստվելու համար 2 ամիս ժամանակ էր խնդրել, բայց դատարանը վճռել է փոխարենը տալ 15 օր։
Սահմանադրական դատարանի գլխավոր խորհրդի կողմից հաշիվների արգելափակման վերաբերյալ որոշումը կրկին կդրվի քննարկման։
Հիշեցնենք, որ կուսակցության գործունեության դադարեցման վերաբերյալ դատական գործընթացները շարունակվում են մոտ 2 տարի։ Այն մեղադրվում է «ազգ–պետություն անքակտելի միասնությունը մասնատելու, ոչնչացնելու նպատակ հետապնդելու», ինչպես նաև Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (ՔԲԿ-PKK) հետ կապեր ունենալու և համագործակցելու մեջ։
Թուրքիայում քրդամետ կուսակցության նկատմամբ բռնաճնշումները հատկապես մեծ թափ առան ռազմական հեղաշրջման փորձից հետո:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը բնակչության սոցիալական պատկերի վերաբերյալ տվյալներ է հրապարակել։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |