Քաղաքական17:18, 26 Հունվար 2023
Չելիքը հակադարձել է Բոլթոնին
ԱՄՆ նախկին Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը «The Wall Street Journal»-ում հոդված էր հրապարակել, որտեղ խոսում էր ՆԱՏՕ-ից Թուրքիային հեռացնելու անհրաժեշտության մասին:
Նա հոդվածում նշել էր, որ թեև Թուրքիան դաշնակից երկիր է, ՆԱՏՕ-ի անդամ, սակայն իրեն այդ դաշինքի անդամ պետության նման չի դրսևորում։
Բոլթոնի այդ հոդվածին արձագանքել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը։
Նա շեշտել է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ում «տանտեր» է, և բոլորը պետք է իմանան, որ ՆԱՏՕ-ի ամենակարևոր երկրներից մեկն է Թուրքիան։
«ՆԱՏՕ-ի բոլոր առաքելություններում Թուրքիան առանցքային երկիրն է։ ՆԱՏՕ-ից Թուրքիայի հեռացման մասին խոսելը նույնն է, թե ՆԱՏՕ-ն լիկվիդացնելը»,- ասել է Չելիքը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նախարարները մտքեր են փոխանակել պատմական «Մետաքսի ճանապարհի» կամրջի համատեղ վերականգնման շուրջ
Նման քայլը պայմանավորված է Նիկեայի 1-ին տիեզերական ժողովի 1700-րդ տարելիցով:
Օրակարգում եղել է Պաղեստինի Գազայի հատվածում տիրող իրավիճակը, ինչի շրջանակներում թուրք նախարարը կրկնել է Թուրքիայի աջակցությունը Պաղեստինին:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Լավագույն տասնյակի մեջ Թուրքիայի զինված ուժերը զբաղեցնում են 3-րդ հորիզոնականը։
Նման քայլը պայմանավորված է Նիկեայի 1-ին տիեզերական ժողովի 1700-րդ տարելիցով:
Նախարարները մտքեր են փոխանակել պատմական «Մետաքսի ճանապարհի» կամրջի համատեղ վերականգնման շուրջ
Թուրքիայի գլխավոր ընդդմադիր ուժը համարվող քեմալական ԺԴԿ նախագահը քննադատել է Թուրքիայի նախագահին. «Քոբանիի դատավարության մեջ ոչ մի արադարություն չկա»:
Սա 1-ին դեպքն է, երբ ՆԱՏՕ-ի ու ԵՄ անդամ երկրին Թուրքիան մատակարարում է բարձր տեխնոլոգիաներով օժված հարվածային անօդաչու թռչող սարք։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |