Քաղաքական11:32, 17 Մայիս 2024
Թուրքիայի ներքին գործերի նախարարն ընդունել է Պաղեստինի դեսպանին

Մայիսի 16-ին Թուրքիայի ներքին գործերի նախարար (ՆԳՆ) Ալի Յերլիքայան հանդիպել է Թուրքիայում Պաղեստինի դեսպան Ֆայեդ Մուստաֆայի հետ:
Հանդիպմանը ներկա է գտնվել Թուրքիայի կառավարությանն առընթեր գործող «Աղետների և արտակարգ իրավիճակների վարչության» (AFAD) պետ Օքայ Մեմիշը և «Միգրացիայի վարչության» պետ Աթիլլա Թորոսը:
Կողմերի միջև կայացած հանդիպման մասին տեղեկությունը ստացվել է Յերլիքայայի՝ սոցցանցում արած գրառումից:
Օրակարգում է եղել Պաղեստինի Գազայի հատվածում տիրող իրավիճակը, ինչի շրջանակներում թուրք նախարարը հայտնել է Թուրքիայի աջակցությունը Պաղեստինին:
«Ինչպես ամեն հնարավոր պարագայում ասում է մեր հարգարժան նախագահը, Գազան պաղեստինցնիներինն է և միշտ այդպես է լինելու: Թուրքիան մշտապես պաղեստինցի եղբայրների կողքին է և միշտ էլ շարունակելու է լինել նրանց կողքին»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Թրամփ-Պուտին հանդիպմանը։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |