Քաղաքական10:09, 19 Հունվար 2023
Ըստ թուրքերի՝ Հայաստանը սպառնալիք է ներկայացնում Թուրքիայի համար. սոցհարցում

Հրապարակվել են Ստամբուլի Քադիր Հաս համալսարանի պրոֆեսոր Մուսթափա Այդընի համակարգմամբ իրականացված «Թուրքիայի միտումները» հետազոտության արդյունքները։
2022թ․ նոյեմբերի 3-ից դեկտեմբերի 12-ը Թուրքիայի 26 նահանգում 1000 մարդու մասնակցությամբ անցկացված սոցհարցումների ընթացքում պարզվել է Թուրքիայի համար սպառնալիք ներկայացնող պետությունների ցանկը։
Ըստ այդմ՝
1. Ամերիկայի Միացյալ Նահանգներ (ԱՄՆ) - 57.6%
2. Իսրայել - 55%
3. Սիրիա - 52.8%
4. Հայաստանի Հանրապետություն (ՀՀ) - 52.5%
Ի դեպ, Հայաստանը 2021թ. այդ ցանկում զբաղեցնում էր 1-ին հորիզոնականը (60.9%)։
«Ըստ ձեզ՝ Թուրքիան պե՞տք է ջանք գործադրի ստորև թվարկված երկրների հետ հարաբերությունները կարգավորելու համար» սոցհարցման շրջանակում տրված հարցին ի պատասխան՝ պատասխանողների 60.2%֊ը տվել է «ոչ» պատասխանը (2021֊ին՝ 66.2%, 2020֊ին՝ 71.3%, 2019֊ին՝ 62.6%), իսկ 20.3%֊ը՝ «այո» պատասխանը ( 2021֊ին՝ 14.4%, 2020֊ին՝ 9.5%, 2019֊ին՝ 11.7%), 25․7%-ը նշել է, որ գաղափար չունի։
Հետազոտության շրջանակում հարցվածներին տրվել է նաև հետևյալ հարցը․ «Ինչպե՞ս եք վերաբերվում այս կամ այն էթնիկ խմբի ներկայացուցիչներին հարևան լինելու փաստին»։
Հարցվածների 35.1 տոկոսը նշել է, որ չի ցանկանա կամ միանշանակ չի ցանկանա հարևան լինել հայի հետ։ Անցանկալի հարևանների ցանկի երկրորդ տեղում հույներն են (32.1%), երրորդում՝ արաբները (22.1%)։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը բնակչության սոցիալական պատկերի վերաբերյալ տվյալներ է հրապարակել։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |