Քաղաքական11:56, 17 Հունվար 2023
Գերմանիայի զգուշացումը Թուրքիային. մեր երկրում ատելության խոսքը տեղ չունի

Բեռլինում Թուրքիայի դեսպանը կանչվել է Գերմանիայի արտգործնախարարություն և զգուշացվել:
Պատճառը Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից (ԱԶԿ-AKP) մեջլիսի պատգամավոր Մուստաֆա Աչըքգյոզի Գերմանիայի Նոյս քաղաքում ունեցած ելույթն է եղել:
Գերմանիայում գործող թուրք ազգայնականների Նոյսի մասնաճյուղում նա սպառնալիք ու ատելության խոսք է օգտագործել «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (PKK-ՔԲԿ) ռազմաքաղաքական կազմակերպության ու գյուլենական համայնքի կազմակերպությունների անդամների վերաբերյալ (2 կազմակերպություններն էլ Թուրքիայում համարվում են ահաբեկչական):
Թուրք պատգամավորը հայտարարել է, որ այդ կազմակերպությունների անդամներին աշխարհի բոլոր ծայրերում էլ գտնելու են ու ոչնչացնելու են այնպես, ինչպես Թուրքիայում են ոչնչացրել: Նա շեշտել է նաև, որ ինչպես Թուրքիայում իրենք չեն ճանաչում այդ «ահաբեկիչների» կյանքի իրավունքը, այնպես էլ՝ Գերմանիայում: Աչըքգյոզը ՔԲԿ-ին անվանել է անկրոն, իսկ գյուլենականներին էլ մեղադրել է մուսուլմանությունը քրիստոնեության փոխակերպելու մեջ: Այս և այլ սպառնալիքների ու մեղադրանքների պատճառով Թուրքիայի դեսպանը կանչվել է դաշնային ԱԳՆ ու զգուշացվել: Դեսպանեին ԱԳն կանչելու մասին հայտարարություն է արել Գերմանիայի ԱԳՆ-ը: Դրանում մասնավորապես ասված է.
«Այսօր մենք հանդիպման ենք հրավիրել Թուրքիայի դեսպանին։ Նոյսում թուրք պատգամավորի արարքների նման արարքներ չպետք է կրկնվեն։ Սադրանքն ու ատելության խոսքը Գերմանիայում տեղ չունեն»:
Նշվել է նաև, որ իրենք հասկացրել են թուրքական կողմին, որ Գերմանիայում թուրքական համայնքի շրջանում իրականացվող նախընտրական քարոզարշավի միջոցառումները պետք է նախապես հաստատվեն իրենց կողմից: Դեսպանը զգուշացվել է նաև, որ եթե թուրքական կողմը չխաղա սահմանված կանոններով, ապա հետևանքներ կառաջանան:
Wir haben heute die türkische Botschaft zu einem Gespräch eingeladen. Auftritte wie der eines türkischen Abgeordneten in Neuss dürfen sich nicht wiederholen. Hetze & Hassrede haben in Deutschland nichts verloren. 1/2
— Auswärtiges Amt (@AuswaertigesAmt) January 16, 2023
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը բնակչության սոցիալական պատկերի վերաբերյալ տվյալներ է հրապարակել։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |