Քաղաքական15:50, 16 Հունվար 2023
Չավուշօղլու. «F-16-երի գնման գործընթացը դրական տեղաշարժ ունի»

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Բոսնիա և Հերցեգովինայի արտգործնախարարի հետ համատեղ մամլո ասուլիսում անդրադարձել է ԱՄՆ-ից «F-16»-երի գնման մասին տրվող հարցերին, թուրք-հունական, ինչպես նաև երկու երկրների միջև առկա հարաբերություններին:
Նախարարը, հիշեցնելով, որ հունվարի 17-18-ն այցելելու է ԱՄՆ, ասել է, որ զենքի ձեռքբերման շուրջ քննարկումներն ավարտվել են, և պետդեպի միջնորդությամբ ոչ պաշտոնական ձևով այն տրվել է Կոնգրեսին։
«Բոլոր մակարդակներում համաձայնությունն ապահովված է և հատկապես շատ է շեշտվում այն հանգամանքը, որ սա ոչ միայն Թուրքիայի, այլև ՆԱՏՕ-ի համար է կարևոր: Այստեղ, իհարկե, կամքն իշխանությանն է: Եթե իշխանությունը հաստատուն մնա այս գործընթացում, ոչ մի խնդիր էլ չի լինի»,- նշել է Չավուշօղլուն:
Անդրադառնալով թուրք-հունական հարաբերություններում առկա լարվածությանը՝ նա հայտնել է, որ կողմերի միջև հավասարակշռությունը սկսում է խախտվել, և դա նկատելի է նաև Կիպրոսի թուրքական և հույնական հատվածների միջև: Նախարարն ընդգծել է հարցի վերաբերյալ դաշնակից ԱՄՆ-ի ուշադրության կարևորությունը և ավելացրել, որ Թուրքիային չի հետաքրքրում՝ ով ում ինչ զենք է վաճառում, կարևորն այն է, թե Թուրքիայի շահերի պաշտպանության համար ինչպիսի քայլեր են արվում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը բնակչության սոցիալական պատկերի վերաբերյալ տվյալներ է հրապարակել։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |