Հասարակական17:13, 11 Հունվար 2023
Էրդողանի կուսակցությունը պարտվում է Մերսինում և Հաթայում

Թուրքական «ORC» վիճակագրական-հետազոտական ընկերությունը հրապարակել է գալիք նախագահական ընտրությունների վերաբերյալ 2023-ի հունվարին Մերսինում և Հաթայում անցկացված սոցհարցման արդյունքները։ Ըստ այդմ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցությունը կրկին ձայներ է կորցնում։
Մերսինում ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ-CHP) կուսակցությունը հավաքել է 29․7%, իսկ «Արդարություն և զարգացումը»՝ 23․1%։ Երրորդ տեղում ընդդիմադիր «Լավ» (İYİ Parti) կուսակցությունն է (21․5%): Վերջինիս հաջորդում է քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը (ԺԴԿ-HDP) (13․2%): Իսկ հնգյակը 8%-ով եզրափակում է «Ազգայնական շարժում» կուսակցությունը (ԱՇԿ-MHP)։
Սոցհարցման արդյունքների համաձայն՝ ընդդիմադիր կուսակցությունների կազմած «Ազգ» դաշինքը (Millet İttifakı) ստացել է ձայների 51․2%-ը, իսկ իշխող ԱԶԿ-ի և կոալիցիոն գործընկեր ԱՇԿ-ի կազմած «Ժողովուրդ» դաշինքը (Cumhur İttifakı)՝ 31․8%-ը։
Հաթայում քեմալականների «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ-CHP) կուսակցությունը ստացել է ձայների 32%-ը՝ գլխավորելով կուսակցությունների հնգյակը։ Երկրորդ տեղում «Արդարություն և զարգացում» կուսակցությունն է (30%): Այնուհետև հաջորդում են «Լավ» (14․7%) և «Ժողովուրդների դեմոկրատական» (9․8%) կուսակցությունները։
Դաշինքների դեպքում պատկերն այսպիսին է․ «Ազգ»՝ 44․7%, «Ժողովուրդ»՝ 39․6%։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Բացարձակապես չի նշվում, որ միջնադարյան այդ քաղաքն ու եկեղեցին հայկական են։

Հուլիսի 1-ին Սարաչհանե հրապարակում ցույցի ժամանակ մի խումբ ցուցարարներ վիրավորել էին Էրդողանին և դիմադրել ոստիկանությանը:

Ֆորումի բացման արրաողությանը ելույթ կունենան Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթին Ալթունը և Անկարայում Չինաստանի դեսպան Լյու Շաոբին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրենքի նախագիծը 28 պատգամավորի ստորագրությամբ արդեն ներկայացվել է Թուրքիայի ազգային մեծ ժողով։
Բացարձակապես չի նշվում, որ միջնադարյան այդ քաղաքն ու եկեղեցին հայկական են։
Պատրիարքարանի փակ լինելու վերաբերյալ Մաշալյանն ասել է, որ այդ հարցում Հայաստանը թույլ էր տվել արարողակարգային սխալ:
Նախատեսվում է, որ ատոմակայանի առաջին բլոկը կսկսի էլեկտրաէներգիա արտադրել 2026-ին։
Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահը Ադրբեջանի կողմից օկուպացված Ստեփանակերտում «Տնտեսական համագործակցության կազմակերպության» 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |