Տնտեսական17:50, 10 Հունվար 2023
Թուրքիայից Բուլղարիա արտահանումը 1 տարում աճել է 21%-ով

2022-ին Թուրքիայից Բուլղարիա կատարված արտահանումը 2021-ի հետ համեմատությամբ աճել է 21.4%-ով՝ հասնելով 4 մլրդ 420 մլն դոլարի: Այս ցուցանիշը ամենաբարձրն է մինչ այս Թուրքիայից Բուլղարիա կատարված արտահանման ծավալների համար:
Ըստ Թուրքիայի արտահանողների խորհրդի տվյալների՝ այս ցուցանիշը կազմում է Թուրքիայի ողջ արտահանման 1.7%-ը, իսկ Բուլղարիան, ըստ երկրների դասակարգման, 13-րդ երկիրն է Թուրքիայից կատարվող արտահանումների ծավալով: 2 Երկրների ընդհանուր առևտրաշրջանառության ծավալն էլ 2022-ին կազմել է 6 մլդ դոլար, ինչն ըստ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ նախատեսվում է հասցնել 10 մլրդ-ի:
Ըստ Էրդողանի՝ այդ ուղղությամբ գործուն քայլեր կձեռնարկվեն Բուլղարիայի սահմանին տեղակայված թուրքական անցակետերի արդիականացումից հետո:
Դեպի Բուլղարիա արտահանման մեջ ամենամեծ տեսակարար կշիռն ունեցել են քիմիական նյութերն ու պատրաստի արտադրանքները (731.9 մլն դոլար), երկաթային ու ոչ երկաթային նյութերը (62.5 մլն դոլար), պողպատի սեկտորը (604.9 մլն դոլար):
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի նավահանգիստ այցելող նավերից կպահանջվեն փաստաթղթեր, որոնցում նշված կլինի, որ նրանք ռազմական բեռներ չեն տեղափոխում Իսրայել։

Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։

Թուրքիայի փոխնախագահը նշել է, որ ադրբեջանական նավթագազային ընկերությունը երկրում ամենաշատ ներդրումներ կատարած օտարերկրյա ընկերությունն է։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Դաշինքի գլխավոր քարտուղարն այս առիթով Թուրքիային ուղղված շնորհակալական հայտարարություն է հրապարակել:
Նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունները, Ուկրաինայում և Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |