• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
21 Օգոստոս, 2025
Հինգշաբթի 15:05
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տնտեսական13:27, 04 Հունվար 2023

Էրդողան. 2022-ին մեր արտահանումը կազմել է 254.2 մլրդ դոլար

Էրդողան. 2022-ին մեր արտահանումը կազմել է 254.2 մլրդ դոլար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ստամբուլում խոսել է անցյալ  տարվա արտահանումների ծավալներից և նշել, որ դրանք  12.9%-ով աճ են գրանցել  կազմելով 254.2 մլրդ դոլար։ Ըստ Էրդողանի՝   իրենց նպատակն արտահանող երկրների առաջին տասնյակում հայտնվելն է Թուրքիայի հարյուրամյակին ընդառաջ։ 

«Սա պատմական ռեկորդ է մեր հանրապետության պատմության մեջ։ Աշխարհում կատարվող իրադարձությունները մեր տնտեսության և արտահանման արագությունը չեն կարողացել կտրել։ Ընդհակառակը, ճգնաժամն առիթ դարձնելով` ռեկորդներ ենք սահմանել։ Մենք պահպանել ենք մեր կայուն զարգացումը անցած տարվա ընթացքում։ Արտահանումը շարունակում է մնալ  մեր տնտեսության շարժիչ ուժը։  2022-ի 3-րդ եռամսյակում ստեղծվել է 3.5 մլն հավելյալ աշխատատեղ»,- ասել է նա։ 

Անդրադառնալով աշխարհաքաղաքական բարդ իրադրությանը ` Էրդողանը շեշտել է, որ ներդրումներ ապահովելը, արտադրության ոլորտում ասելիք ունենալը, ավելացված արժեքով բրենդ ստեղծելը հեշտ գործ չէ։  

«Սա ցույց է տալիս, որ Թուրքիան դարձել է այնպիսի երկիր, որը կարողանում է ճգնաժամերը վերածել հնարավորությունների»,-եզրափակել է Էրդողանը։

 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան նոր քայլեր է ձեռնարկում Իսրայելի դեմ
14:33, 21 օգոս
Թուրքիան նոր քայլեր է ձեռնարկում Իսրայելի դեմ

Թուրքիայի նավահանգիստ այցելող նավերից կպահանջվեն փաստաթղթեր, որոնցում նշված կլինի, որ նրանք ռազմական բեռներ չեն տեղափոխում Իսրայել։

Ուրալօղլու․ «Օգոստոսի 22-ին կայանալու է Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքը»
16:28, 20 օգոս
Ուրալօղլու․ «Օգոստոսի 22-ին կայանալու է Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքը»

Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։

Ադրբեջանական «Socar»-ը նախատեսում է Թուրքիայում կատարել 7 մլրդ դոլարի ներդրում
14:26, 20 օգոս
Ադրբեջանական «Socar»-ը նախատեսում է Թուրքիայում կատարել 7 մլրդ դոլարի ներդրում

Թուրքիայի փոխնախագահը նշել է, որ ադրբեջանական նավթագազային ընկերությունը երկրում ամենաշատ ներդրումներ կատարած օտարերկրյա ընկերությունն է։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Ուրալօղլու․ «Օգոստոսի 22-ին կայանալու է Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքը»
Ուրալօղլու․ «Օգոստոսի 22-ին կայանալու է Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքը»

Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։

Պոլսահայ ռոք երաժիշտը ելույթ կունենա Թուրքիայում
Պոլսահայ ռոք երաժիշտը ելույթ կունենա Թուրքիայում

Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:

Թուրքիայի 3.5 մլն բնակչությամբ Բուրսա քաղաքը շուտով խմելու ջուր չի ունենա
Թուրքիայի 3.5 մլն բնակչությամբ Բուրսա քաղաքը շուտով խմելու ջուր չի ունենա

Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:

Թուրքիան 2026-ին կհյուրընկալի ՆԱՏՕ գագաթնաժողովը
Թուրքիան 2026-ին կհյուրընկալի ՆԱՏՕ գագաթնաժողովը

Դաշինքի գլխավոր քարտուղարն այս առիթով Թուրքիային ուղղված շնորհակալական հայտարարություն է հրապարակել:

Տեղի է ունեցել Պուտին-Էրդողան հեռախոսազրույց
Տեղի է ունեցել Պուտին-Էրդողան հեռախոսազրույց

Նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունները, Ուկրաինայում և Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}