Ցեղասպանություն20:39, 15 Դեկտեմբեր 2022
5 տարի առաջ Հայոց ցեղասպանության մասին բարձրաձայնելու համար Թուրքիայում դատ է բացվել
Թուրքիայի «Մարդու իրավունքների պաշտպանության ասոցիացիայի» (İHD) համանախագահ Օզթյուրք Թյուրքդողանի դեմ քրեական գործ է հարուցվել 2017թ․ ապրիլի 24-ին ասոցիացիայի կայքում «Վերջ Հայոց ցեղասպանության ժխտմանը՝ հանուն արդարության և ճշմարտության» վերնագրով հայտարարության համար։ Քրգործը հարուցվել է Թուրքիայի Քրեական օրենսգրքի 301֊րդ հոդվածի հատկանիշներով (իմա՝ Թուրքիայի Հանրապետությանը և թուրք ազգին նսեմացնելը)։
Առաջ է քաշվել այն տեսակետը, որ 1948 թվականից առաջ տեղի ունեցած ոչ մի տառապալի դեպքերի համար չի կարող տրվել «ցեղասպանություն» բնորոշումը և հետևաբար ոչ մի ազգի կամ հանրույթի չի կարող առաջադրվել ցեղասպանության մեղադրանք։
Նշվում է, որ արդարադատության նախարարությունը հաստատել է գլխավոր դատախազության հարցաքննության թույլտվությունը։
Նշենք, որ առաջին անգամ իրավագետ Ռաֆայել Լեմկինն է առաջ քաշել «ցեղասպանություն» եզրույթը և գործուն մասնակցություն ունեցել 1948թ. դեկտեմբերի 9-ի ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին» կոնվենցիայի կազմման գործին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Բասքըն Օրանը, մի քանի օրինակներով համեմատելով անցյալն ու ներկան, պարզ ցույց է տալիս թուրքական պետական քարոզչության ողջ սնանկությունը։
Ermenihaber.am-ը հատուկ հարցազրույց է պատրաստել թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |