Տնտեսական17:42, 14 Դեկտեմբեր 2022
Թուրքիայի և Իսրայելի միջև տնտեսական համագործակցության զարգացման միտումներ կան

Անկարա-Թել Ավիվ հարաբերություններում վերջին շրջանում շարունակում բարելավվել: Մասնավորապես տնտեսական ասպարեզում համագործակցության նոր շունչ է զգացվում:
Իսրայելական «Eco Wave Power» կազմակերպությունը պատրաստվում է 150 միլիոն դոլարանոց նախագիծ իրականացնել և սևծովյան Օրդու բնակավայրի մոտ կառուցել աշխարհի ամենամեծ ալիքային էլեկտրակայանը:
Թուրքիայի և Իսրայելի միջև վերջին շրջանում ձևավորված բարիդրացիական հարաբերություններն իրենց դրսևորում են նաև տնտեսության ոլորտում։
Թուրքական մատակարար «Ordu Energy»-ի և իսրայելական ընկերության միջև կնքված համաձայնագով էլեկտրակայանը կառուցվելու է մի քանի փուլերով՝ ռիսկերը նվազեցնելու նպատակով:
Նախատեսվում է, որ Էլեկտրակայանը կունենա 77 մեգավատ հզորություն և 150 մլն դոլար ներդրումային արժեք։
Կողմերը նշել են, որ էներգետիկայի ոլորտում ձեռնարկվելիք այս քայլով Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունները կտեղափոխվեն նոր մակարդակ։
Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անցյալ ամիս հեռախոսազրույց էր ունեցել «Լիկուդ» կուսակցության նախագահ Բինյամին Նեթանյահուի հետ:Հիշեցնելով, որ երկու երկրներն էլ թևակոխել են նոր դարաշրջան՝ Էրդողանը ուշադրություն է հրավիրել փոխադարձ շահերի հիման վրա հարաբերությունների պահպանման կարևորության վրա։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի նավահանգիստ այցելող նավերից կպահանջվեն փաստաթղթեր, որոնցում նշված կլինի, որ նրանք ռազմական բեռներ չեն տեղափոխում Իսրայել։

Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։

Թուրքիայի փոխնախագահը նշել է, որ ադրբեջանական նավթագազային ընկերությունը երկրում ամենաշատ ներդրումներ կատարած օտարերկրյա ընկերությունն է։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։
Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։
Մեկնարկում է 2025-2026թթ․ արևմտահայերենի ուսումնառության ծրագրի 1-ին փուլը։ Դասընթացները սկսվելու են սեպտեմբերի 22-ին և տևելու՝ 18 շաբաթ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |