• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
21 Օգոստոս, 2025
Հինգշաբթի 20:19
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական12:47, 17 Հոկտեմբեր 2022

Հարավկովկասյան վերջին զարգացումների վերաբերյալ սոցհարցում Իրանում

Հարավկովկասյան վերջին զարգացումների վերաբերյալ սոցհարցում Իրանում

Թեհրանի միջազգային հետազոտությունների ինստիտուտը գիտական էլիտայի, Կովկասի հարցերով զբաղվող վերլուծաբանների ու փորձագետների շրջանում հարցում է անցկացրել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ: Հարցմանը մասնակցել է 384 քաղաքացի: Հարցման մասնակցածների 52 տոկոսը Հարավային Կովկասում վերջին լարվածության սրման պատճառ է համարել տարածաշրջանային ակտիվ դերակատարների սադրանքները, 31 տոկոսը լարվածության սրման պատճառ է համարել Ուկրաինայում ՌԴ զբաղվածությունը, իսկ մնացած մասը լարվածության սրման պատճառ է համարել կողմերից մեկի կամ երկուսի՝ ձեռք բերված պայմանավորվածություններին հավատարիմ չմնալը, ինչպես նաև գերտերությունների միջամտությունը:

Բացի այդ հարցվածների 41 տոկոսի կարծիքով ընթացող զարգացումները Թուրքիայի օգտին են, 34 տոկոսը՝ Ադրբեջանի։ 57 տոկոսը համարում է, որ Թուրքիան ամենաշատ ազդեցությունն ունի Ադրբեջանի արտաքին քաղաքականության վրա, 24 տոկոսի կարծիքով Իսրայելն ամենաշատ ազդեցությունն ունի Ադրբեջանի արտաքին քաղաքականության վրա։

Հարցման մասնակիցների 41 տոկոսի համոզմամբ՝ Հարավային Կովկասն Իրանի համար կարևորվում է աշխարհաքաղաքական շահերի տեսանկյունից,  26 տոկոսը՝ մշակութային և քաղաքակրթական, 18 տոկոսը՝ տնտեսական, 13 տոկոսը՝ քաղաքական, անվտանգային տեսանկյունից:

53 տոկոսը Իրանի ռազմավարական և անվտանգային նկատառումերի կարևոր մաս է համարում Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական և սահմանների փոփոխությանը դեմ լինելը, 18 տոկոսը՝ արտատարածաշրջանային դերակատարների ներկայությունը բացառելը, 15 տոկոսը՝ Իրանի աշխարհատնտեսական շահերի ապահովումը, 14 տոկոսը՝ անջատողական հրահրումներին դիմակայելը:

Հարավային Կովկասում վերջին զարգացումների առնչությամբ Իրանի գործողությունները հարցվածների 43 տոկոսը որակել է պասիվ չեզոքություն, 31 տոկոսը՝ բազմակողմ դիվանագիտություն, մնացածը՝ կուլիսային դիվանագիտություն և ակտիվ չեզոքություն, 39 տոկոսը համարում է, որ մինչև այժմ Իրանի դիվանագիտական ապարատի կողմից ձեռնարկված գործողությունների հետևանքով Իրանն ավելի պասիվ է եղել՝ համեմատած մյուս դերակատարների, 36 տոկոսը համարել է, որ Իրանի դիվանագիտական ապարատի գործողությունները Հարավային Կովկասում զարգացումների նկատմամբ ազդեցիկ չեն եղել, 19 տոկոսը կարծում է, որ Իրանն աջակցում է լարվածության կառավարմանը։

46 տոկոսը տարածաշրջանում Իրանի ներկայիս գործելաոճի պատճառ է համարում արտաքին քաղաքականության վրա ազդեցություն ունեցող կառույցների անարդյունավետությունը, 33 տոկոսը՝ տարածաշրջանային մրցակիցների գերազանցությունը, 11 տոկոսը՝ պատժամիջոցների ազդեցությունը, 10 տոկոսը՝ էթնիկ լարվածության հարցում մտահոգությունները, 43 տոկոսը կարծում է, որ Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական փոփոխությանը դիմակայելու համար Իրանի համար պետք է առաջնահերթություն լինի անվտանգային և ռազմական կանխարգելիչ գործողությունների իրականացումը, ըստ 28 տոկոսի՝ Իրանի համար առաջնահերթություն պետք է լինի Հայաստան-Իրան-ՌԴ եռակողմ համագործակցությունը, մնացած մասը, որպես առաջնահերթություն, մատնանշել է Հայաստանի հետ ռազմական համագործակցությունը, Ադրբեջանի հետ քաղաքական դիվանագիտությունը:

Աղբյուր`    khabaronline.ir/news

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական դրոշի վրա «մերկապար» պարելու համար քրեական գործ է հարուցվել
18:33, 21 օգոս
Թուրքական դրոշի վրա «մերկապար» պարելու համար քրեական գործ է հարուցվել

Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածը նախատեսում է մեկից երեք տարի ազատազրկում նրանց համար, ովքեր հրապարակայնորեն թուրքական դրոշը պատռելով, այրելով կամ այլ ձևերով վիրավորեն:

Թուրքիայում ավտոբուսի տոմսն ավելի թանկ է, քան ինքնաթիռինը
12:17, 21 օգոս
Թուրքիայում ավտոբուսի տոմսն ավելի թանկ է, քան ինքնաթիռինը

Օրինակ՝ Ստամբուլ-Մուղլա ուղղության արժեքը ավտոբուսով կազմել է 1200 թուրքական լիրա (11.000 դրամ), իսկ ինքնաթիռով՝ 812 լիրա(7600 դրամ)։

Թուրքիայի 3.5 մլն բնակչությամբ Բուրսա քաղաքը շուտով խմելու ջուր չի ունենա
10:39, 20 օգոս
Թուրքիայի 3.5 մլն բնակչությամբ Բուրսա քաղաքը շուտով խմելու ջուր չի ունենա

Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Ուրալօղլու․ «Օգոստոսի 22-ին կայանալու է Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքը»
Ուրալօղլու․ «Օգոստոսի 22-ին կայանալու է Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքը»

Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։

Թուրքիայի 3.5 մլն բնակչությամբ Բուրսա քաղաքը շուտով խմելու ջուր չի ունենա
Թուրքիայի 3.5 մլն բնակչությամբ Բուրսա քաղաքը շուտով խմելու ջուր չի ունենա

Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:

Թուրքիայում կկայանա ՆԱՏՕ-ի անդամ երկրների գագաթնաժողովը
Թուրքիայում կկայանա ՆԱՏՕ-ի անդամ երկրների գագաթնաժողովը

Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։

Հունաստանն անհանգստացած է Իտալիայի և Իսպանիայի հետ Թուրքիայի ռազմական համագործակցությունից
Հունաստանն անհանգստացած է Իտալիայի և Իսպանիայի հետ Թուրքիայի ռազմական համագործակցությունից

Հունաստանում այն դիտվում է որպես լուրջ մտահոգություն՝ իր աշխարհաքաղաքական հետևանքներով։

«Հրանտ Դինք» և «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամները կազմակերպելու են արևմտահայերենի դասեր
«Հրանտ Դինք» և «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամները կազմակերպելու են արևմտահայերենի դասեր

Մեկնարկում է 2025-2026թթ․ արևմտահայերենի ուսումնառության ծրագրի 1-ին փուլը։ Դասընթացները սկսվելու են սեպտեմբերի 22-ին և տևելու՝ 18 շաբաթ։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}