Հասարակական11:48, 10 Հոկտեմբեր 2022
Պայթյուն Ստամբուլի բնակելի շենքերից մեկում
Ստամբուլի Քադըքյոյ շրջանի Ֆիքիրթեփե թաղամասի Էրդեմլեր փողոցի եռահարկ շենքերից մեկի երկրորդ հարկում նախօրեին պայթյուն է եղել հրդեհի բռնկումով։ Պատահարի հետևանքով 3 մարդ մահացել է, մեկը՝ վիրավորվել։
Ինչպես հայտնել են Ստամբուլի նահանգապետարանից, վիրավոր անձը Ուզբեկստանի քաղաքացի է, իսկ մահացածներից երկուսը` նրա հայրն ու դուստրը։ Մյուսի ինքնությունը դեռևս չի հաջողվել պարզել։
Ստամբուլի նահանգապետ Ալի Յերլիքայան Twitter-ում գրել է, որ հիշյալ պայթյունը տեղի է ունեցել բնական գազի հետ կապված խնդրի պատճառով։ Հրդեհի մարման աշխատանքները տևել են 5 ժամ։
Ի տարբերություն նահանգապետի՝ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն իր Twitter-յան էջում տեղեկացրել է, որ պայթյունի պատճառը բնական գազը չէ։ Նա հավելել է, որ միջադեպի հանգամանքները դեռ կպարզաբանվեն ու ոստիկանությունը կիրազեկի հանրությանը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարն ընդգծել է, որ այն 2023-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավել է 53.7 տոկոսով:
Ամերիկյան «FEDEX» ընկերությանը պատկանող բեռնատար ինքնաթիռն անսարքության պատճառով կոշտ վայրէջք է կատարել:
ՄԱԿ-ի «Միգրացիոն կազմակերպության» տվյալներով, նրանց թիվը հասել է 3.6 մլն-ի:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Հատկանշական է, որ աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ-լրագրողի արխիվներից Գումգափուի հետ կապված նկարներն առաջին անգամ են հանվում ցուցադրության:
Քուվեյթի քաղաքացիներն 1-ին տեղն են զբաղեցնում Թուրքիայում ամենաշատ անշարժ գույք գնող օտարերկրացիների շարքում։
Ջևդեթ Յըլմազը սոցհաշվում կատարած գրառմամբ անդրադարձել է մայիսի 6-ին Իսրայելի կողմից Գազայի հատվածի ուղղությամբ իրականացված օդային հարձակմանը:
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Նրանց դեմ դատական գործ էր հարուցվել Թուրքիայի տարածքում անկախ կառավարություն ստեղծելու մասին հայտարարություններ անելու համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |