11:36, 08 Սեպտեմբեր 2022
Թուրքիայում Մերսին նահանգում անտառային խոշոր հրդեհ է բռնկվել
Թուրքիայում շարունակում են պայքարել ծովափնյա Մերսին նահանգում բռնկված անտառային հրդեհի դեմ, որն ընդգրկել է բավականին մեծ տարածք:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 11 ինքնաթիռ, 22 ուղղաթիռ, 138 հրշեջ մեքենան և 850 հրշեջ ծառայության աշխատակից: Փակվել է Մերսին-Անթաքիա ավտոճանապարհը, 300 տներից տարհանվել է 720 քաղաքացի, իսկ 6 հոգի էլ հոսպիտալացվել է։
Հրշեջներն արդեն երկու օր է իրականացնում են հրդեհամարման աշխատանքներ, բայց դեռևս չի հաջողվում կրակը մեկուսացնել:
Թուրքական մի շարք լրատվամիջոցներ հայտնում են, որ հդեհը վտանգավոր է այն պատճառով, քանի որ հենց Մերսինում է գտնվում ռուսական «Ռոսատոմ» պետական կորպորացիայի նախագծով Թուրքիայում կառուցվող «Աքքույու» ատոմակայանը:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Հատկանշական է, որ աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ-լրագրողի արխիվներից Գումգափուի հետ կապված նկարներն առաջին անգամ են հանվում ցուցադրության:
Քուվեյթի քաղաքացիներն 1-ին տեղն են զբաղեցնում Թուրքիայում ամենաշատ անշարժ գույք գնող օտարերկրացիների շարքում։
Արտահանումն իրականացվում է Թուրքիայի կողմից Իսրայելի հետ առևտուրը կասեցնելու մասին որոշմանը ֆոնին:
Թուրքական մեդիայում տարածվող լուրերի համաձայն՝ իշխող ուժի և ազգայնականների առաջնորդների միջև տարաձայնություն կա։
Սաբահի և Թուրքիայի նախագահի միջև տեղի ունենալիք հանդիպմանը երկկողմ համագործակցության խորացման նպատակով նոր համաձայնագրեր կստորագրվեն:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |