Հասարակական13:38, 22 Օգոստոս 2022
Թուրքիայում խոշոր ավտովթարներ են տեղի ունեցել (Տեսանյութ)

Թուրքիայում նախորդ երկու օրերին խոշոր ավտովթարներ են տեղի ունեցել, որոնց հետևանքով եղել են բազմաթիվ զոհեր և վիրավորներ:
Մասնավորապես Մարդին նահանգի Դերիք շրջանում բեռնատարը մխրճվել է մարդկանց բազմության մեջ: Ըստ տեղեկությունների՝ խափանվել են բեռնատարի արգելակները: Մեքենան բախվել է շինության, որտեղ սրճարան է եղել: Նախնական տվյալներով՝ առնվազն 20 մարդ է մահացել, իսկ 26-ը՝ վիրավորվել:
Թուրքիայի Գազիանթեփ-Նիզին ավտոճանապարհին միմյանց են բախվել շտապօգնության, հրշեջ ծառայության մեքենաները և թուրքական «Ihlas» լրատվամական գործակալության լրագրողներին տեղափոխող մեքենան: Ճանապարհատրանսպորտային այդ պատահարի հետևանքով 16 մարդ է մահացել, այդ թվում՝ 2 լրագրող, իսկ 22-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Եվս մեկ վթար է տեղի ունեցել Թուրքիայի Ռիզե նահանգում. Զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը բախվել է մի մեքենայի ու կողաշրջվել։ Ավելի քան 20 մարդ վիրավորվել և հոսպիտալացվել է։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական աղբյուրների հաղորդմամբ՝ ինտերնետի արագությունը զգալիորեն նվազել է, իսկ հեռավար կապի որոշ ծառայություններում նկատվել են խափանումներ։

Դիարբեքիրի փաստաբանական պալատի վարչության անդամը նշել է, որ Թուրքիայում երեխաների աշխատանքը հասարակության մեջ նորմալ է ընկալվում «վարպետ-աշակերտ հարաբերության» քողի ներքո։

THY-ն Եվրոպայի խոշորագույն ավիաընկերություններից մեկն է և շարունակում է ամրապնդել իր դիրքը միջազգային ավիացիոն շուկայում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |