• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
10 Մայիս, 2025
Շաբաթ 06:15
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական12:48, 27 Հունիս 2022

Թուրքիայի գխավոր ընդդիմադիրը կոշտ ուղերձներ է հղել Սուդյան Արաբիային, Իսրայելին ու Հունաստանին

Թուրքիայի գխավոր ընդդիմադիրը կոշտ ուղերձներ է հղել Սուդյան Արաբիային, Իսրայելին ու Հունաստանին

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալականների «Ժողովրդահանրապետական» կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն խոսել է Սաուդյան Արաբիայի, Իսրայելի ու Հունաստանի հետ Թուրքիայի ունեցած խնդիրների վերաբերյալ իր կուսակցության դիրքորոշման մասին:

2014-ին տեղի ունեցած Մավի Մարմարայի միջադեպի հետևանքով զոհված Թուրքիայի քաղաքացիներից մեկի ընտանիքին այցելելուց հետո Քըլըչդարօղլուն այս թեմայով մասնավորապես ասել է.

«Մավի Մարմարայի ժամանակ սպանված Չեթին Թոփչուօղլուի ընտանիքին այցելելուս նպատակն այս հարցում մեր ապագա կառավարության դիրքորոշման մասին անձամբ Մավի Մարմարայի զոհերի ընտանիքներին տեղեկացնելն է: Ես հավատում եմ տարածաշրջանում խոսքի իրավունք ունեցող և խելամիտ դիվանագիտություն վարող Թուրքիային, սակայն մենք կարմիր գծեր ունենք: Իսրայելին իմ ուղերձն այն է, որ այս խնդիրը մեզ համար փակված չէ»:

Իսկ Սաուդյան Արաբիայի մասին խոսելիս ընդդիմադիր կուսակցապետը հիշեցրել է 2018-ին Ստամբուլում տեղի ունեցած արաբ ընդդիմադիր լրագրող Ջեմալ Խաշոկջիի սպանության փաստը։ Լրագրողին, ըստ թուրքական ոստիկանության եզրակացության, սպանել, անդամահատել ու հետքերը կորցրել է Սաուդյան Արաբիայից Ստամբուլ ժամանած 15 հոգանոց դահիճներ խումբը: 

«Ես մի քանի խոսք ունեմ նաև մեր երկիր ժամանած Բին Սալմանին (Սաուդյան Արաբիայի արքայազն): Մեր տարածքում սպանություն կատարելը իր գինն ունի: Նրա հետ էլ մեր հաշիվները փակված չեն: Էրդողանին կարող է մատերի վրա խաղացնել, բայց Թուրքիան մեծ պետություն է, և նա պատասխան է տալու մեր տարածքում արածների համար»,- ասել է Քըլըչդարօղլուն:

Էգեյան ծովում Թուրքիայի ափերին մոտ գտնվող հունական կղզիների ռազմականացման թեմայով էլ ասել է հետևյալը.

«Հունաստանի կողմից կղզիների ռազմականացման հարցում դիրքորոշումս շատ հստակ է: Հունաստանը «Քուվայի Միլլիյեն» (Kuva-yi Milliye-Թուրքիայի Հանրապետության հիմնադիր նախագահ Մուսթաֆա Քեմալ Աթաթյուրքի կողմից հիմնած ուժեր) լավ գիտի: Լուսահոգի Էջևիթին ու Էրբաքանին լավ գիտի: Թող էրդողանի հետ շարունակեն անպտուղ վեճը, դրան քիչ է մնացել: Այն ժամանակ (իրենց իշխանության գալուց հետո-խմբ.) կխոսենք կղզիները ռազմականացնելու և զենքը մեր քաղաքացիների վրա ուղղելու թեմայով»:

Աղբյուր`    A3haber

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Էրդողան. «ՔԲԿ-ն այսօր-վաղը զենքերը վայր կդնի»
15:51, 08 մայ
Էրդողան. «ՔԲԿ-ն այսօր-վաղը զենքերը վայր կդնի»

Մայիսի 8-ին Թուրքիայի նախագահն անդրադարձել է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» հնարավոր ինքնալուծարմանը:

Բաքվում թուրք-իսրայելական բանակություններ կկայանան
13:55, 08 մայ
Բաքվում թուրք-իսրայելական բանակություններ կկայանան

Օրակարգում են երկու երկների միջև ուղիղ բախման վտանգի կանխումն ու Սիրիայում Թուրքիայի կողմից իրականացվող գործողությունները:

Էրդողանը համերաշխություն է հայտնել Պակիստանին
11:20, 08 մայ
Էրդողանը համերաշխություն է հայտնել Պակիստանին

Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Պակիստանի վարչապետի հետ։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիայի և Ադրբեջանի ռազմածովային ուժերի միջև կատարվել է փորձի փոխանակում
Թուրքիայի և Ադրբեջանի ռազմածովային ուժերի միջև կատարվել է փորձի փոխանակում

Նշվում է, որ համագործակցության շրջանակում այց է կատարվել Ադրբեջանի ռազմածովային ուժերին պատկանող ուսումնական կենտրոններ ու նավաշինարաններ։

Էրդողանը համերաշխություն է հայտնել Պակիստանին
Էրդողանը համերաշխություն է հայտնել Պակիստանին

Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Պակիստանի վարչապետի հետ։

Էրդողան. «ՔԲԿ-ն այսօր-վաղը զենքերը վայր կդնի»
Էրդողան. «ՔԲԿ-ն այսօր-վաղը զենքերը վայր կդնի»

Մայիսի 8-ին Թուրքիայի նախագահն անդրադարձել է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» հնարավոր ինքնալուծարմանը:

Թուրքիան Սոմալիում 20 մլրդ բարել նավթային պաշար է հայտնաբերել
Թուրքիան Սոմալիում 20 մլրդ բարել նավթային պաշար է հայտնաբերել

Ըստ Սոմալիի և Թուրքիայի միջև կնքված նավթային ոլորտի համագործակցության համաձայնագրի՝ ստացված եկամուտների 30 տոկոսը պատկանում է թուրքական կողմին։

Արգելափակվել է Ստամբուլի ընդդիամդիր քաղաքապետ Իմամօղլուի  X-ի միկրոբլոգ մուտքը
Արգելափակվել է Ստամբուլի ընդդիամդիր քաղաքապետ Իմամօղլուի X-ի միկրոբլոգ մուտքը

Նրան X-ում հետևում է շուրջ 10 մլն մարդ։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}