Քաղաքական11:44, 24 Հունիս 2022
Իսրայելն ու Թուրքիան սկսել են աշխատանքներ իրականացնել դեսպանների նշանակման ուղղությամբ

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Իսրայելի ԱԳՆ-ղեկավար Յայիր Լապիդի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է երկու երկրների դեսպանների նշանակման հարցին:
Ըստ Չավուշօղլուի՝ «Թուրքիան Իսրայելի հետ աշխատանքներ է սկսել ներկայացուցչությունը դեսպանի մակարդակի հասցնելու ուղղությամբ»:
Անդրադառնալով Իսրայելի զբոսաշրջիկներին «սպառնացող վտանգներին», որի մասին պնդում է իսրայելական կողմը, Չավուշօղլուն ասել է, որ Անկարան կանխելու է ցանկացած ահաբեկչական գործողություն։
Իր հերթին Իսրայելի ԱԳՆ-ի ղեկավարը շնորհակալություն է հայտնել թուրքական ոստիկանությանն իսրայելցի զբոսաշրջիկների դեմ ծրագրվող «ահաբեկչական գործողությունը կանխելու համար»:
Հիշեցնենք, որ Ըստ Իսրայելի ԱԳՆ-ի ղեկավարի՝ թուրքական հետախուզությունը կանխել է Ստամբուլում իսրայելցիների դեմ ահաբեկչությունը: Օրերս էլ Իսրայելի ԱԳՆ-ն կոչ էր արել իսրայելցիներին Թուրքիա չմեկնել, իսկ այնտեղ գտնվողներին՝ անհապաղ վերադառնալ տուն։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:

Թուրքիան կշարունակի պայքարել 1967թ. սահմանների հիման վրա՝ անկախ և ինքնիշխան Պաղեստինի պետության ստեղծման համար:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |