• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
18 Օգոստոս, 2025
Երկուշաբթի 07:03
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական13:17, 23 Հունիս 2022

Չավուշօղլու. «Թուրքիան կառուցողական դեր է ստանձնում Սև ծովում հացահատիկի միջանցքի համար»

Չավուշօղլու. «Թուրքիան կառուցողական դեր է ստանձնում Սև ծովում հացահատիկի միջանցքի համար»

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն համատեղ մամուլի ասուլիս է անցկացրել Անկարայում աշխատանքային այցով գտնվող Անգլիայի արտգործնախարար Լիզ Թրասի հետ։ Չավուշօղլուն ասուլիսին անդրադարձել է տարածաշրջանային և օրակարգային մի շարք հարցերի։ 

Նրա խոսքով՝ Թուրքիան կառուցողական դեր է ստանձնում Սև ծովում հացահատիկի միջանցքի համար։ 

«Ստամբուլում Ռուսաստանի կողմից ծրագրված հանդիպմանը դրական պատասխան ենք տալիս։ Մենք դեմ ենք նաև Ռուսաստանի կամ որևէ այլ երկրի կողմից ուկրաինական հացահատիկի կամ որևէ ապրանքի ապօրինի վաճառքին։ Որպես Թուրքիա՝ մենք նույնպես թույլ չենք տա, որ այն մեզ մոտ գա»,-ասել է նա։ 

Չավուշօղլուն նշել է, որ եթե ​​Ստամբուլում համաձայնություն ձեռք բերվի, ապա անվտանգ գոտի և  Ուկրաինայի տարածքային ջրերից անմիջապես դուրս կառավարման կենտրոն կստեղծվի։

Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարի հաղորդմամբ՝  Շվեդիայից և Ֆինլանդիայից պատվիրակություններ են մեկնել Թուրքիա և վերջիններիս գրավոր ներկայացրել իրենց ակնկալիքները։ 

«Պարոն Իբրահիմը (Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ-խմբ.) և պարոն Սեդաթը (Թուրքիայի ԱԳ փոխնախարար-խմբ.) հստակ արտահայտել են ՆԱՏՕ-ից մեր սպասելիքները։ Եթե այդ երկու երկրները ցանկանում են դաշնակից/ դաշինքի անդամ լինել, ապա պետք է փարատեն ՆԱՏՕ-ի անվտանգության հետ կապված մտահոգությունները»,-ասել է Չավուշօղլուն։ 

Նա կարևորել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում նիստի կազմակերպումը, որը կկենտրոնանա ահաբեկչության հետ կապված թեմաների վրա:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մտադրություն կա Ադրբեջանից Սիրիա գազամատակարարման ծավալները հասցնել 6 մլն խմ-ի
14:13, 15 օգոս
Մտադրություն կա Ադրբեջանից Սիրիա գազամատակարարման ծավալները հասցնել 6 մլն խմ-ի

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Թուրքիան ինչու՞ է սպառնում Սիրիայի քրդերին
12:54, 15 օգոս
Թուրքիան ինչու՞ է սպառնում Սիրիայի քրդերին

Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:

Թուրքիայում իշխող կուսակցության խոսնակը  դատապարտել է Իսրայելի բնակավայրերի կառուցման ծրագիրը
12:19, 15 օգոս
Թուրքիայում իշխող կուսակցության խոսնակը դատապարտել է Իսրայելի բնակավայրերի կառուցման ծրագիրը

Թուրքիան կշարունակի պայքարել 1967թ. սահմանների հիման վրա՝ անկախ և ինքնիշխան Պաղեստինի պետության ստեղծման համար:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}