Քաղաքական16:53, 22 Հունիս 2022
Սաուդյան Արաբիայի թագաժառանգը պաշտոնական այցով կմեկնի Թուրքիա

Հունիսի 22-ին Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանը պաշտոնական այց է կատարելու Անկարա։ Նրան նախ ընդունելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որից հետո հանդիպում է կայանալու երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ։
Հանդիպումներում քննարկվելու են երկկողմ հարաբերությունների բոլոր ասպեկտները։ Հիմնական օրակարգում, սակայն, լինելու է տնտեսությունը։ Երկու երկրների միջև ստորագրվելու են տարբեր պայմանագրեր։
Էրդողանն ու Սալմանը հանդիպման ընթացքում անդրադառնալու են նաև տարածաշրջանային և միջազգային զարգացումներին։
Թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանի այցի կապակցությամբ Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալությունն անդրադարձել է Անկարա-Էր Ռիադ հարաբերություններին։
Դրանում ուշադրություն է հարվիրվել այն հանգամանքին, որ չնայած երկու երկրների միջև 2017-2021թթ․ Կատարի ճգնաժամի և 2018թ․Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսարանում սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջեմալ Խաշոկջիի սպանության հետ կապված լարվածության առաջացմանը՝ երկկողմ դիվանագիտական հարաբերություննեը չեն ընդհատվել։ Ավելին՝ Անկարա-Էր Ռիադ հարաբերությունները զարգացել են առևտրատնտեսական և ռազմական ոլորտում։
Այսպես, Թուրքիայի վիճակագրական ծառայության (TÜİK) տվյալների համաձայն՝ երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը 2019թ․ կազմել է 5․107 միլիարդ դոլար, իսկ Սաուդյան Արաբիայից Թուրքիա է ժամանել 564 816 զբոսաշրջիկ։
Երկու երկրների միջև անցկացվել է թվով 4 զորավարժություն, բացի այդ թուրքական ռազմարդյունաբերության խոշորագույն ընկերություններից «ASELSAN»-ը համագործակցության հուշագրեր է ստորագրել սաուդական ընկերությունների հետ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:

Թուրքիան կշարունակի պայքարել 1967թ. սահմանների հիման վրա՝ անկախ և ինքնիշխան Պաղեստինի պետության ստեղծման համար:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |