Քաղաքական17:53, 22 Հունիս 2022
Հունաստանի պաշտպանության նախկին նախարարը խոսել է Թուրքիայի մասին

Թուրքիայի և Հունաստանի միջև լարվածությունը շարունակվում է։ Այս համատեքստում երկուստեք հնչում են թե՛ սպառնալիքներ, թե՛ մեղադրանքներ, թե՛ տեսակետներ երկու երկրների միջև առկա լարվածության հեռանկարների վերաբերյալ:
Թուրքական մամուլն անդրադարձել է Հունաստանի պաշտպանության նախկին նախարար Էվանգելոս Ապոստոլակիսի հայտարարություններին:
Ըստ թուրքական մամուլի մեջբերումների՝ հույն նախկին բարձրաստիճան պաշտոնյան կարևորել է Թուրքիայի դերը հատկապես Ռուսաստան-Ուկրաինա շարունակվող հակամարտության պայմաններում, քանի որ Թուրքիայի հետ հաշվի են նստում բոլոր կողմերը:
Ապոստոլակիսին վերագրվող խոսքերի համաձայն՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը թարմ շունչ է հաղորդել Թուրքիային: Թուրքիան վայելում է ՆԱՏՕ-ի աջակցությունը, քանի որ ԱՄՆ-ից գնվելիք F-16 կործանիչների և Ֆինլանդիայի ու Շվեդիայի ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցով սակարկության տեղ է թողնվել:
Ընդհանուր առմամբ հույն նախկին պատոնյան նշել է, որ Թուրքիան կարևոր դերակատարում ունի թե՛ ԱՄՆ-ի, թե՛ ամբողջ Արևմուտքի համար և հանդիսանում է նրանց կարևոր դաշնակիցը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:

Թուրքիան կշարունակի պայքարել 1967թ. սահմանների հիման վրա՝ անկախ և ինքնիշխան Պաղեստինի պետության ստեղծման համար:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |