Քաղաքական17:23, 21 Հունիս 2022
Թուրքիայում սկսել են ավելի զգուշավոր լինել Ուկրիանային զենք վաճառելու հարցում

Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրն ամերիկյան հայտնի «Wall Street Journal» թերթի հետ զրույցում հայտնել է, որ Անկարան այսուհետև ավելի զգուշավոր է Ուկրաինային զենք վաճառելու հարցում:
Լրագրողի նշել է, որ Թուրքիան միակ երկիրն է, որը կարող է զանգահարել երկու կողմերին (Ռուսաստան և Ուկրաինա) ու նրանց հրավիրել խաղաղության բանակցությունների։ «Բայց եթե զենք ուղարկեք մի կողմին, ապա ինչպե՞ս կարող եք շարունակել բանակցել երկու երկրների հետ»,- հարց է ձևակերպել լրագրողը։
Թուրք պաշտոնյան, ի պատասխան ասել է. «Որոշ գործընթացներ են հիմա տեղի ունենում, որոնց մասին չեմ կարող տեղեկություն հայտնել: Այնուամենայնիվ, կարող եմ ասել, որ մենք շատ ավելի մեծ ուշադրություն ենք դարձնում այդ խնդրին»։
Ըստ նրա՝ Թուրքիան պիտի շարունակի կողմերի հետ բանակցել: Դեմիրի գնահատմամբ՝ Ուկրաինայում խաղաղության հաստատումը Թուրքիայի համար առաջնահերթություն է։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:

Թուրքիան կշարունակի պայքարել 1967թ. սահմանների հիման վրա՝ անկախ և ինքնիշխան Պաղեստինի պետության ստեղծման համար:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |