Քաղաքական14:09, 17 Հունիս 2022
Թուրքիան մեղադրել է Գերմանիային Հունաստանի հարցում կողմնապահության մեջ

Թուրքիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ, դեսպան Թանժու Բիլգիչն անընդունելի է համարել Գերմանիայի արտգործնախարարության խոսնակ Քրիստիան Վագների հնչեցրած մեղադրանքները Թուրքիայի հասցեին՝ դրանք անվանելով «անհիմն»։
Քրիստիան Վագները հայտարարել էր, որ Թուրքիայի կողմից Հունաստանի օդային տարածքի խախտումը մտահոգություն է առաջացնում։
Իսկ Թանժու Բիլգիչը ի պատասխան պնդում է, որ այդ Հունաստանն է խախտում Թուրքիայի օդային տարածքը և թռիչքներ իրականացնում Թուրքիային պատկանող տարածքների վրայով:
Թուրքիայի արտգործնախարարությունը կոչ է արել Գերմանիային կողմնապահություն չդրսևորել այս հարցում, եթե հավակնում է ջանքեր գործադրել երկխոսության և լարվածության թուլացման համար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:

Թուրքիան կշարունակի պայքարել 1967թ. սահմանների հիման վրա՝ անկախ և ինքնիշխան Պաղեստինի պետության ստեղծման համար:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |