Քաղաքական15:20, 17 Հունիս 2022
Էրդողանի թիմակիցներից ովքե՞ր կարող են լինել Թուրքիայի նախագահի թեկնածուներ. նշվում է 5 անուն

Թուրքական «Gerçek Gündem» լրատվակայքի վերլուծաբան Օրհան Ուղուրօղլուն հրապարակել է հոդված, որտեղ ներկայացրել է 5 անուն, որոնք կարող են առաջադրվել Թուրքիայի նախագահի պաշտոնում, եթե տապալվի Ռեջեփ Թայիփ Էրդողանի թեկնածության առաջադրման գործընթացը:
Ուղուրօղլուն կրկնել է այն վարկածը, որ Բարձրագույն ընտրական հանձնաժողովը (ԲԸՀ) կմերժի Էրդողանի թեկնածության առաջադրման դիմումը՝ Թուրքիայի Սահմանադրության 101-րդ հոդվածի համաձայն, քանի որ վերջինս 3-րդ անգամ չի կարող առաջադրվել ու պաշտոնավարել:
Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) անդամնները բազմիցս անհիմն են համարել շրջանառվող այս պնդումները, բայց ըստ թուրք վերլուծաբանի՝ Էրդողանը ցանկանում է գործել հետևյալ սցենարով։
Պարտվածի կարգավիճակում չհայտնվելու նկատառումով իր փոխարեն առաջադրել որևէ այլ թեկնածուի, հետո ընտրված նախագահի միջոցով գնալ փոփոխությունների՝ հաստատելով ուժեղացված խորհրդարանական ռեժիմ, և փորձել կրկին դառնալ վարչապետ:
Նման սցենարի դեպքում, որպես երկրի նախագահի պաշտոնում առաջադրվելիք հնարավոր թեկնածուներ, մատնանշվում են իշխող դաշինքի անդամ «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին, ԱԶԿ փոխնախագահներ Բինալի Յըլդըրըմը և Նուման Քուրթուլմուշը, ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն ու գանձապետարանի և ֆինանսների նախկին նախարար Բերաթ Ալբայրաքը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մայիսի 8-ին Թուրքիայի նախագահն անդրադարձել է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» հնարավոր ինքնալուծարմանը:

Օրակարգում են երկու երկների միջև ուղիղ բախման վտանգի կանխումն ու Սիրիայում Թուրքիայի կողմից իրականացվող գործողությունները:

Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Պակիստանի վարչապետի հետ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նշվում է, որ համագործակցության շրջանակում այց է կատարվել Ադրբեջանի ռազմածովային ուժերին պատկանող ուսումնական կենտրոններ ու նավաշինարաններ։
Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Պակիստանի վարչապետի հետ։
Մայիսի 8-ին Թուրքիայի նախագահն անդրադարձել է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» հնարավոր ինքնալուծարմանը:
Ըստ Սոմալիի և Թուրքիայի միջև կնքված նավթային ոլորտի համագործակցության համաձայնագրի՝ ստացված եկամուտների 30 տոկոսը պատկանում է թուրքական կողմին։
Նրան X-ում հետևում է շուրջ 10 մլն մարդ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |