Քաղաքական13:44, 07 Հունիս 2022
Իտալիայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ և բողոքել Հռոմում PKK-ի գործողություններից

Անկարայում Իտալիայի դեսպան Ջորջիո Մարապոդին կանչվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն։ Պատճառը Հռոմում հունիսի 4-ին կազմակերպված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) ցույցն է, որի ժամանակ հապարակայնորեն ցուցադրվել են PKK-ի խորհրդանիշները և առաջնորդ Աբդուլլահ Օջալանի լուսանկարները։
Նշենք, որ PKK-ն Անկարայի կողմից ճանաչված է որպես ահաբեկչական կառույց։
Դիվանագիտական աղբյուրներ վկայակոչող թուրքական լրատվամիջոցի տեղեկացմամբ՝ իտալացի դեսպանին արտգործնախարարությունում հայտնել են թուրքական կողմից ունեցած մտահոգությունները, որոնք վերաբերում են PKK-ի կողմնակիցների գործողություններին։
Թուրքիայի ԱԳՆ-ում դեսպան Մարապոդից պահանջել են «ահաբեկչական կազմակերպության և նրա աջակիցների նմանօրինակ գործողությունները կանխել»՝ շեշետելով, որ Իտալիայի կառավարությունը ևս պիտի պատասխանատվություն ունենա ահաբեկչության դեմ պայքարում։
Թուրքական կողմը նաև բողոքել է այն փաստից, որ PKK-ի առաջնորդին Իտալիայի քաղաքապետարանների կողմից շնորհվել է պատվավոր քաղաքացիություն։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:

Թուրքիան կշարունակի պայքարել 1967թ. սահմանների հիման վրա՝ անկախ և ինքնիշխան Պաղեստինի պետության ստեղծման համար:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |