Քաղաքական12:41, 02 Հունիս 2022
Թուրքիա-ԱՄՆ բանակցությունները F-16 կործանիչների վերաբերյալ դրական են անցել

F-16 կործանիչների արդիականացման և մատակարարման վերաբերյալ թուրք-ամերիկյան բանակցություններն անցել են դրական մթնոլորտում:
Այդ մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարը օդուժի հրամանատար բանակի գեներալ Հասան Քյուչյուքայուզի հետ հանդիպման ժամանակ:
«Հավատում ենք, որ այս հարցում ԱՄՆ-ն ընդառաջ կգնա Թուրքիայի կարիքներին: Ըստ իս՝ այս ամենը չի անտեսվի ԱՄՆ վարչակազմի կողմից հավաքական պաշտպանության և փոխգործակցության առումով։ Հիմք է ստեղծվել շփումները շարունակելու համար, քանի որ թե Թուրքիա եկած ԱՄՆ պատվիրակությունների հետ ունեցած հանդիպումները, թե ԱՄՆ մեկնող թուրքական պատվիրակության շփումները կոնգրեսականների հետ դրական մթնոլորտում են եղել»,-շեշտել է Աքարը:
Հիշեցնենք, որ Թուրքիան դիմել էր ԱՄՆ-ին՝ 40 միավոր F-16 կործանիչ գնելու, ինչպես նաև իր ունեցած մոտ 80 ամերիկյան կործանիչներն արդիականացնելու համար: Հավելենք, որ ԱՄՆ կոնգրեսը դրական էր արձագանքել Թուրքիայի խնդրանքին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:

Թուրքիան կշարունակի պայքարել 1967թ. սահմանների հիման վրա՝ անկախ և ինքնիշխան Պաղեստինի պետության ստեղծման համար:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |