Քաղաքական15:53, 31 Մայիս 2022
Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Զելենսկիի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմի Զելենսկիի հետ: Ըստ Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության տարածած հաղորդագրության՝ կողմերը քննարկել են ռուս-ուկրաինական պատերազմի վերջին զարգացումները:
Էրդողանը շեշտել է, որ մինչև այժմ թուրքական կողմն ամեն տեսակի ջանք գործադրել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները շարունակվելու ուղղությամբ: Նա նշել է, որ ապագայում նույնպես պատրաստ են ամեն կերպ աջակցել այդ գործընթացին, ներառյալ՝ միջնորդությունը: Թուրքիայի նախագահը կարևորել է անվտանգ միջանցքի բացման նախագիծը, որը թույլ կտա ծովային ճանապարհով Ուկրաինայից գյուղատնտեսական արտադրանքների արտահանումը:
Էրդողանը նշել է նաև, որ դրական է վերաբերվում կողմերի ու ՄԱԿ-ի մասնակցությամբ հիմնվելիք Վերահսկողության կենտրոնին իրենց միանալու գաղափարին և դրա աշխատանքները Ստամբուլում կազմակերպելուն:
Նշենք նաև, որ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և քննարկել երկկողմ հարաբերություններն ու Ուկրաինայում շարունակվող պատերազմի հետ կապված հարցեր: Քննարկվել է նաև Սիրիայի տարածքում 30կմ խորությամբ անվտանգության գոտի հիմնելու Թուրքիայի ծրագիրը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:

Թուրքիան կշարունակի պայքարել 1967թ. սահմանների հիման վրա՝ անկախ և ինքնիշխան Պաղեստինի պետության ստեղծման համար:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |