Քաղաքական16:52, 26 Մայիս 2022
Թուրքերին անհանգստացրել է շվեդական հեռուստաընկերության ռեպորտաժը քուրդ գործչի հետ

Թուրքական լրատվամիջոցներին անհանգստացրել է շվեդական SVT հեռուստաընկերության հետ կազմակերպած ռեպորտաժը Սիրիայի քրդերի «Դեմոկրատական միություն կուսակցության» (PYD) նախկին ղեկավար Սալիհ Մուսլիմի հետ, որը Թուրքիայում համարվում է ահաբեկիչ:
Թուրքական աղբյուրը նկատում է, որ ռեպորտաժը հեռարձակվել է Թուրքիա-Շվեդիա-Ֆինլանդիա լարավածության համատեքստում:
Ռեպորտաժում Մուսլիմը նշում է, որ սկանդինավյան երկու երկրները երբեք Սիրիայի քրդական ուժերին` «Ժողովրդական ինքապաշտպանության ջոկատին» (YPG) որպես ահաբեկչական կառույց չեն ճանաչի:
Թուրքական աղբյուրը նշում է, որ ռեպորտաժը որակել է, որպես քարոզչություն ի օգուտ «ահաբեկչական կառույցի»:
Հիշեցնենք, որ պաշտոնական Անկարան երեկ հայտարարել էր, որ Շվեդիայի ու Ֆինլանդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին հավանություն կտա այն ժամանակ, երբ այդ երկու երկրները փոխեն իրենց դիրքորոշումը PKK և YPG –ի և այլ քրդական կազմակերպությունների վերաբերյալ:
Ավելի վաղ էլ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Շվեդիան և Ֆինլանդիան կարծես «ահաբեկչական կազմակերպությունների հյուրատուն» լինեն և ընդգծել է, որ ջերմ չեն նայում այդ երկրների անդամակցությանը դաշինքին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:

Թուրքիան կշարունակի պայքարել 1967թ. սահմանների հիման վրա՝ անկախ և ինքնիշխան Պաղեստինի պետության ստեղծման համար:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |