• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
17 Օգոստոս, 2025
Կիրակի 23:37
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական14:35, 19 Մայիս 2022

Քալըն. «Ֆինլանդիայի ու Շվեդիայի ՆԱՏՕ-ի անդամության գործընթացը առաջ կշարժվի Թուրքիայի մտահոգությունների փարատման դեպքում»

Քալըն. «Ֆինլանդիայի ու Շվեդիայի ՆԱՏՕ-ի անդամության գործընթացը առաջ կշարժվի Թուրքիայի մտահոգությունների փարատման դեպքում»

Թուրքիայի նախագահի խոսնակ և գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալընը հեռախոսազրույցներ է ունեցել  Գերմանիայի կանցլերի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Յենս Պլյոտների, Շվեդիայի ԱԳՆ-ի պետքարտուղար Ռոբերտ Ռիդբերգի, Ֆինլանդիայի նախագահի խորհրդական Ստեֆեն Լովեգրովեի ու ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ: Քալընի հետ բոլոր հեռխոսազրույցները տեղի են ունեցել մյուս կողմերի նախաձեռնությամբ և դրանց ընթացքում քննարկվել է Շվեդիայի ու Ֆինլանդիայի ՆԱՏՕ-ի անդամության դիմումները, ռուս-ուկրաինական պատերազմը, ինչպես նաև երկկողմ հարաբերությունները:

Հաղորդվում է, որ Քալընը Շվեդիայի ու Ֆինլանդիայի ՆԱՏՕ-ին անդամակցության գործընթացի կապակցությամբ ասել է, որ «իրենք սպասում են Թուրքիայի ազգային անվտանգության հարցերով մտահոգությունները փարատելուն միտված հստակ քայլերի»:

Ըստ Քալընի՝ այդ գործընթացը չի կարող առաջ շարժվել, քանի դեռ Թուրքիայի մտահոգությունները չեն փարատվել: 

Թուրք պաշտոնյան շեշտել է նաև, որ իրենք անընդունելի են համարում Թուրքիայում և որոշ այլ երկրներում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) ու Անկարայի կողմից դրա սիրիական ճյուղավորումը դիտարկվող այլ քրդական կազմակերպությունների ու «գյուլենականների» գտնվելը ՆԱՏՕ-ի անդամ երկրներում:

 

Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության համար Թուրքիան ևս պետք է համաձայնություն տա։ Ուրբաթ օրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, սակայն, որ Շվեդիան և Ֆինլանդիան կարծես «ահաբեկչական կազմակերպությունների հյուրատուն» լինեն և ընդգծել է, որ ջերմ չեն նայում այդ երկրների անդամակցությանը դաշինքին։ Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը, իր հերթին, «Reuters»-ի հետ զրույցում շեշտել է, որ Անկարան Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության առջև դուռը չի փակել, բայց երկու երկրները պետք է հստակ քայլեր անեն ՔԲԿ-ի և Գյուլենական շարժման գործունեության դեմ։

Աղբյուր`    NTV

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մտադրություն կա Ադրբեջանից Սիրիա գազամատակարարման ծավալները հասցնել 6 մլն խմ-ի
14:13, 15 օգոս
Մտադրություն կա Ադրբեջանից Սիրիա գազամատակարարման ծավալները հասցնել 6 մլն խմ-ի

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Թուրքիան ինչու՞ է սպառնում Սիրիայի քրդերին
12:54, 15 օգոս
Թուրքիան ինչու՞ է սպառնում Սիրիայի քրդերին

Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:

Թուրքիայում իշխող կուսակցության խոսնակը  դատապարտել է Իսրայելի բնակավայրերի կառուցման ծրագիրը
12:19, 15 օգոս
Թուրքիայում իշխող կուսակցության խոսնակը դատապարտել է Իսրայելի բնակավայրերի կառուցման ծրագիրը

Թուրքիան կշարունակի պայքարել 1967թ. սահմանների հիման վրա՝ անկախ և ինքնիշխան Պաղեստինի պետության ստեղծման համար:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}