Քաղաքական15:46, 18 Մայիս 2022
Թուրքիայում բնակչության 52%-ը կարծում է, որ ընդդիմությունը կհաղթի Էրդողանին

Թուրքիայում անցկացված հերթական սոցիոլոգիական հարցումների տվյալներով` բնակչության մոտ 52%-ը համոզված է, որ ընդդիմության թեկնածուն առավելության կհասնի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկատմամբ:
Իսկ թե ով կլինի ընդդիմության միասնական թեկնածուն, այդ հարցում մեկից ավելի անուններ են շրջանառվում:
Գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն ընդդիմության միասնական թեկնածուի գլխավոր հավակնորդներից է:
Ըստ հարցման տվյալների՝ ընտրությունների 2-րդ փուլ անցնելու պարագայում Քըլչդարօղլուն 8.4% առավելությամբ կգերազանցի Էրդողանին:
Կուսակցությունների հաշվարկով, եթե ընտրությունները լինեն առաջիկա կիրակի օրը, ապա իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (AKP-ԱԶԿ) կստանա 25.4%, իսկ գլխավոր ընդդիմադիր CHP-ն՝ 23.9% քվե։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:

Թուրքիան կշարունակի պայքարել 1967թ. սահմանների հիման վրա՝ անկախ և ինքնիշխան Պաղեստինի պետության ստեղծման համար:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |