Քաղաքական15:08, 18 Մայիս 2022
Թուրքիայում ոստիկանությունը խանգարում է քրդամետ կուսակցության կոնֆերանսի անցկացմանը

Թուրքիայում գործող քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (ԺԴԿ-HDP) հուլիսի 3-ին անցկացվելիք 5-րդ մեծ համագումարի նախապատրաստական աշխատանքների շրջանակներում Դիարբեքիրում շրջանային կոնֆերանս է կազմակերպել։
«Մեծ դիմադրություն, մեծ երթ» խորագրով անցկացվող շրջանային կոնֆերանսի մեկնարկից առաջ, սակայն, ոստիկանությունը խուզարկության կետ է տեղակայել այն սրահի դիմաց, որտեղ նախատեսվում էր անցկացնել կոնֆերանսը։ ԺԴԿ-ականները, ի նշան բողոքի, ճանապարհ են փակել, ինչից հետո խուզարկության կետը հեռացվել է։ Կոնֆերանսը, սակայն, անցկացվել է այդ սրահին մոտ գտնվող բացօթյա մի վայրում։
ԺԴԿ-ի փոխհամանախագահ Թայիփ Թեմելը, ելույթ ունենալով կոնֆերանսին, նշել է, որ քուրդ ժողովուրդը ցանկանում է լեզվի և ինքնության ազատություն, ձուլման քաղաքականության ավարտ, հավասարության ապահովում և համակեցություն։
«Դիմում ենք նաև քաղաքական դերակատարներին։ Եթե վաղվա համար հաշվարկներ ունեք, եթե ցանկանում եք ստանալ քուրդ ժողովրդի աջակցությունը, պետք է հստակեցնեք ձեր դիրքորոշումը քրդերի պահանջների նկատմամբ։ Դուք ի՞նչ կարծիքի եք քրդերենի ազատության, արժանապատիվ կյանքի, հավասարության մասին։ Նրանք, ովքեր չեն ճանաչում լուծման հասցեատիրոջը՝ Օջալանին, նրանք, ովքեր մի կողմից աջակցելով պատերազմին, մյուս կողմից ցանկանում են մի քանի խոսքով խաբել քրդերին, չեն ստանա քուրդ ժողովրդի աջակցությունը»,-ընդգծել է նա։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:

Թուրքիան կշարունակի պայքարել 1967թ. սահմանների հիման վրա՝ անկախ և ինքնիշխան Պաղեստինի պետության ստեղծման համար:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |