Քաղաքական13:03, 06 Մայիս 2022
Իլհամ Ալիևը կմեկնի Թուրքիա

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մայիսի 14-ին կմեկնի Թուրքիա: Հաղորդվում է, որ Ալիևը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ կմասնակցի Ռիզե-Արդվին օդանավակայանի բացմանը:
Նշվում է, որ օդանավակայանում առաջին վայրէջքը պիտի կատարեն Էրդողանի ու Ալիևի ինքնաթիռները:
Ալիևի այցի օրակարգի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Նշենք, որ «Ռիզե-Արդվին» օդանավակայանը Թուրքիայում ծովի վրա կառուցված 2-րդ օդանավակայանն է, որը տարեկան պիտի սպասարկի շուրջ 3 մլն ուղևորի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:

Թուրքիան կշարունակի պայքարել 1967թ. սահմանների հիման վրա՝ անկախ և ինքնիշխան Պաղեստինի պետության ստեղծման համար:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |