Քաղաքական17:41, 03 Մայիս 2022
Վիեննայում ավարտվել է Հայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը

Թուրքիայի արտգործնախարարությունը հաղորդագրություն է տարածվել Վիեննայում այսօր Թուրքիայի ու Հայաստանի հատուկ ներկայացուցիչներ՝ Սերդար Քըլըչի և Ռուբեն Ռուբինյանի միջև կայացած երրորդ հանդիպման վերաբերյալ:
«Հատուկ ներկայացուցիչները վերահաստատել են այս գործընթացի միջոցով իրենց երկրների միջև լիարժեք կարգավորման հասնելու նպատակն։ Այս համատեքստում, նրանք ունեցել են հստակ տեսակետների անկեղծ ու կառուցողական մտքերի փոխանակում և քննարկել հնարավոր քայլերը, որոնք կարող են ձեռնարկվել այս ուղղությամբ` հստակ առաջընթացի հասնելու համար»։
Ըստ հայտարարության՝ կատուկ ներկայացուցիչները «վերահաստատել են իրենց համաձայնությունը՝ առանց նախապայմանների շարունակելու գործընթացը»։
Հանդիպման վերաբերյալ նույնաբովանդակ հայտարարությամբ հանդես է եկել նաև Հայաստանի արտգործնախարարությունը:
Հիշեցնենք, որ հատուկ ներկայացուցիչների նախորդ երկու հանդիպումները տեղի էին ունեցել Մոսկվայում, ապա նորից Վիեննայում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:

Թուրքիան կշարունակի պայքարել 1967թ. սահմանների հիման վրա՝ անկախ և ինքնիշխան Պաղեստինի պետության ստեղծման համար:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ամերիկյան «Global Guardian» թերթը հրապարակել է աշխարհի ամենավտանգավոր երկրների ցանկը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |