• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
17 Օգոստոս, 2025
Կիրակի 15:21
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական15:39, 02 Մայիս 2022

Թուրք ընդդիմադիր գործիչը՝ Էրդողանին․«Տնտեսության ճգնաժամի պատճառը ձեր ապաշնորհությունն է»

Թուրք ընդդիմադիր գործիչը՝ Էրդողանին․«Տնտեսության ճգնաժամի պատճառը ձեր ապաշնորհությունն է»

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) խոսնակ Ֆայիք Օզթրաքը քննադատաբար է արձագանքել երկրում տիրող դժգոհության մասին Թուրքիայի նախագահ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքերին։

Թուզլայում իսլամական իֆթարի արարողության շրջանակում ունեցած ելույթում Էրդողանը, անդրադառնալով երկրի տնտեսական վիճակին, նշել էր․ «Ցավոք, մեր երկրում որոշ հատվածների շրջանում անգոհունակություն, անբավարարվածություն, վատատեսություն է տիրում։ Այդուհանդերձ նախ գոհություն ենք հայտնելու մեր ունեցածի, իսկ հետո աշխատելու ենք ավելի լավի, ավելի գեղեցիկի համար»։

Իֆթար - հյուրասիրություն, ընթրիք՝ մահեմադական ծոմապահությունից դուրս գալու համար։

Twitter-ում արձագանքելով Էրդողանի այս խոսքերին՝ Օզթրաքն ակնարկել է, որ տնտեսական ճգնաժամի պատճառը երկրի իշխանությունների ապաշնորհությունն է։

«Տնտեսության մեջ ճգնաժամի պատճառը ո՛չ անգոհունակությունն է, ո՛չ անբավարարվածությունը, ո՛չ էլ վատատեսությունը… Տնտեսության մեջ ճգնաժամի պատճառն ապաշնորհությունն է, անձեռնահասությունը, անկարողությունը»,- դժգոհել է ընդդիմադիր գործիչը՝ միաժամանակ ակնարկելով, որ իշխանություններին քիչ է մնացել, հեռացվելու են ազգի կողմից։

Աղբյուր`    T24.com.tr

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մտադրություն կա Ադրբեջանից Սիրիա գազամատակարարման ծավալները հասցնել 6 մլն խմ-ի
14:13, 15 օգոս
Մտադրություն կա Ադրբեջանից Սիրիա գազամատակարարման ծավալները հասցնել 6 մլն խմ-ի

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Թուրքիան ինչու՞ է սպառնում Սիրիայի քրդերին
12:54, 15 օգոս
Թուրքիան ինչու՞ է սպառնում Սիրիայի քրդերին

Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:

Թուրքիայում իշխող կուսակցության խոսնակը  դատապարտել է Իսրայելի բնակավայրերի կառուցման ծրագիրը
12:19, 15 օգոս
Թուրքիայում իշխող կուսակցության խոսնակը դատապարտել է Իսրայելի բնակավայրերի կառուցման ծրագիրը

Թուրքիան կշարունակի պայքարել 1967թ. սահմանների հիման վրա՝ անկախ և ինքնիշխան Պաղեստինի պետության ստեղծման համար:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Աշխարհի ամենավտանգավոր երկրների շարքում Թուրքիան 18-րդն է
Աշխարհի ամենավտանգավոր երկրների շարքում Թուրքիան 18-րդն է

Ամերիկյան «Global Guardian» թերթը հրապարակել է աշխարհի ամենավտանգավոր երկրների ցանկը:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}