Քաղաքական13:50, 29 Ապրիլ 2022
Թուրքիայի նախկին վարչապետ Չիլլերը հրաժարվել է նոր կուսակցություն հիմնելու մտքից

2023 թվականի հունիսին Թուրքիայում տեղի ունենալիք համապետական ընտրություններին ընդառաջ թուրք հայտնի կին քաղաքական գործիչ, 1993-1996թթ. Թուրքիայի վարչապետի պաշտոնը զբաղեցրած Թանսու Չիլլերը մտադիր էր նոր քաղաքական ուժ ձևավորել և մասնակցել առաջիկա ընտրություններին։
Թուրքական ազգայնական «Լավ» (İyi) կուսակցության փոխնախագահ Քորայ Այդընն այս կապակցությամբ հայտարարել էր, թե Չիլլերի իրական նպատակն իշխող ԱԶԿ-ին աջակցելն ու մասնավորապես իրենց կուսակցությունից ձայներ փախցնելն է:
Ըստ թուրքական մամուլում շրջանառվող լուրերի՝ Չիլլերն արդեն հետ է կանգնել նոր կուսակցություն ստեղծելու իր մտադրությունից, քանի որ բավականաչափ աջակցություն չի ստացել հանրային շրջանակներից:
Չիլլերի կուսակցության կազմավորման աշխատանքները համակարգող Օմեր Բիլգինը, ըստ մամուլի հրապարակումների, չի պատասխանում հեռախոսազանգերին:
Հիշեցնենք, որ տնտեսագետ Թանսու Չիլլերը Թուրքիայի պատմության մեջ դեռևս առաջին և միակ կինն է, ով զբաղեցրել է Թուրքիայի վարչապետի պաշտոնը։
Ակտիվ քաղաքական գործունեությամբ զբաղվել է 1990 թվականի նոյեմբերից՝ համալրելով պահպանողական «Ճիշտ ճանապարհի կուսակցության» շարքերը։ 1993 թվականի հունիսին դարձել է այդ կուսակցության առաջնորդը։
1996-1997 թվականներին զբաղեցրել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարի պաշտոն։ Ակտիվ պայքար է ծավալել անջատողական քրդերի և «ASALA»-ի դեմ։ 1993 թվականի հունիսի 25-ից մինչև 1996 թվականի մարտի 6-ը զբաղեցրել է Թուրքիայի վարչապետի պաշտոնը։
Նրա կառավարման օրոք կնքվել է մաքսային համաձայնագիրը՝ ԵՄ-ի և Թուրքիայի միջև։ 2002 թվականին վերջնականապես հեռացել է մեծ քաղաքականությունից։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:

Թուրքիան կշարունակի պայքարել 1967թ. սահմանների հիման վրա՝ անկախ և ինքնիշխան Պաղեստինի պետության ստեղծման համար:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ամերիկյան «Global Guardian» թերթը հրապարակել է աշխարհի ամենավտանգավոր երկրների ցանկը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |