• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
10 Սեպտեմբեր, 2025
Չորեքշաբթի 09:42
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հարցազրույց11:26, 27 Ապրիլ 2022

Արևելագետ-պատմաբան. «Թուրքիայի պատասխանատվությանը հասնելու համար չկան ժամանակային սահմաններ»

Արևելագետ-պատմաբան. «Թուրքիայի պատասխանատվությանը հասնելու համար չկան ժամանակային սահմաններ»

Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի և ճանաչման գործընթացին առնչվող հնարավոր զարգացումների վերաբերյալ Ermenihaber.am-ը զրուցել է արևելագետ-պատմաբան, պ. գ. թ. Արմեն Պետրոսյանի հետ։

- 2021թ. ԱՄՆ-ի նախագահի ապրիլքսանչյորսյա ուղերձից հետո, երբ մի շարք կարևոր դերակատարներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, ի՞նչ հեռանկար եք կանխատեսում ճանաչման գործընթացի համար:        

- Ընդհանուր առմամբ, Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի բովանդակությունն ընդգրկում է միաժամանակ մի քանի հարթություն՝ քաղաքական, իրավական, բարոյական և այլն։ Եթե թվարկվածներից առաջինը, հաճախ խարսխվելով մյուս երկուսին, առավելապես շոշափում է աշխարհի և Թուրքիայի միջև հարաբերությունների, բազմաթիվ երկրների և նրանց ազգությամբ հայ քաղաքացիների փոխառնչությունների տիրույթները, ապա գործընթացի բարոյական և իրավական կողմերը վերաբերում են հիմնականում հայ ժողովրդին, նրա երեք հատվածներին, Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին։ Այս տեսանկյունից, անշուշտ, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Կանադայի և բազմաթիվ այլ երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը և դատապարտումն ընդամենը լայն շղթայի առանձին կարևոր օղակներ են՝ իհարկե տարբեր քաղաքական ազդեցության հիմքերով ու նպատակներով։ Եվ դրանք աստիճանաբար տանում են դեպի գլխավոր հանգույցը՝ միջազգային հանցագործության ճանաչումը դրա  հեղինակի իրավահաջորդի՝ Թուրքիայի Հանրապետության կողմից։ 

     
Մինչդեռ հայ ժողովրդի համար խնդիրն առավելապես բարոյական և իրավական հարթությունում է, որի վերջնանպատակն արդարության հաղթանակն է՝ ոճրագործից հանցանքի ճանաչմանը, զղջմանը և պատասխանատվությանը հասնելը։ Անշուշտ, սա չափազանց բարդ գործընթաց է, Թուրքիան բախվում ենք թուրքական սկզբունքային ժխտողականությանը, այլ բազմաթիվ օբյեկտիվ խոչընդոտների, բայց դրա համար չկան ժամանակային սահմաններ։ Հայ ժողովրդի բոլոր սերունդների բարոյական պարտքն է ոգեկոչել ցեղասպանված ազգակիցների հիշատակը, շարունակել ամբողջ աշխարհին, մարդկության նոր սերունդներին պատմել, իրազեկել հայ ժողովրդի ազգային ողբերգության դասերը, հասնել ոճրագործի բարոյական և իրավական պատասխանատվությանը։ Հենց այս բովանդակությամբ է մեր ժողովրդի բոլոր հատվածներում իրականացվում սերունդների դաստիարակությունը և բարդագույն ճանապարհին ազգային ուխտի էստաֆետի փոխանցման իրողությունը։ Հիմա Ձեր հարցի ուղիղ պատասխանը՝ ճանաչման գործընթացի հեռանկարի վերաբերյալ իմ գնահատականը՝ սեփական բարոյական ուխտին ու պարտականությանը հավատարիմ անխոնջ գործունեությունն է, քանի որ դա մեկն է նոր ցեղասպանության հնարավորությունը կանխարգելելու առարկայական քայլերից։

- Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ճանաչման գործընթացի վրա հայ-թուրքական կարգավորման գործընթացը:    

- Վստահաբար, Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացը կարող է որոշակի ազդեցություն ունենալ նաև ճանաչման գործընթացի վրա։ Այս համատեքստում անգամ նկատելի է պաշտոնական Անկարայի նպատակային քաղաքականությունը։ Մասնավորապես, Թուրքիայի իշխանությունները ձգտում են ընդամենը մեկնարկած և աստիճանաբար լճացող գործընթացի միջոցով հնարավորինս նվազեցնել Մեծ Եղեռնի ազդեցության քաղաքական բաղադրիչը։ Մասնավորապես, թուրք-հայկական հարաբերությունների կարգավորմամբ տարբեր պատճառներով հետաքրքրված հիմնական արտաքին դերակատարներին ի ցույց է դրվում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման Թուրքիայի «վճռական կամքը», «երկկողմ» գործընթացի առկայությունը և Անկարայի «անկեղծ» մոտեցումն այս հարցում։ Զուգահեռաբար, նույն հարցը թուրքական կողմը փորձում է օգտագործել հայաստանյան ներքաղաքական գործընթացների, Հայաստան-Սփյուռք հարաբերությունների վրա ազդելու նպատակով՝ փորձելով պառակտում առաջացնել Հայաստանի իշխանությունների և Սփյուռքի միջև՝ դրանով իսկ կոտրելով համահայկական միասնական ներուժը։

Այնպես որ, նաև աշխարհաքաղաքական իրողություններով պայմանավորված՝ թուրքական կողմը, վստահաբար, կփորձի առավելագույնս օգտագործել այս խաղաթուղթը՝ առավելագույն օգուտ ստանալու, ճանաչման գործընթացը կամ դրանից բխող մարտահրավերներն ավելի կառավարելի դարձնելու նպատակով՝ հատկապես Եղեռնի հերթական տարելիցին նախընթաց։  Իսկ հայկական կողմի մասով՝ ինչպես նախորդիվ արդեն նշեցի, վերջնանպատակը վերջնական է և անսասան, քանի որ բովանդակային առումով սերտորեն առնչվում է հայ ինքնության պահպանմանը։     

- Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Արցախում Ադրբեջանի վարած քաղաքականության համատեքստում հայ հանրային քննարկումներում կրկին արդիական է դարձել հայ ժողովրդի նկատմամբ ցեղասպան քաղաքականության թեման: Որքանո՞վ են այս մտահոգությունները արդարացված:

- Միանգանայն արդարացված են։ Առաջին հարցին պատասխանելիս հատուկ չանդրադարձա խնդրի անվտանգային բաղադրիչին, որը ոչ պակաս կարևոր է և գոյութենական նշանակություն ունի հայ ժողովրդի համար։ Ըստ էության, Ցեղասպանությունների կանխարգելման օրակարգը, որպես ՀՀ արտաքին քաղաքականության առանցքային ուղեգիծ հռչակելն իր խորքում նաև անվտանգային լուրջ նպատակ ունի, ընդ որում, ոչ միայն խոսքային մակարդակում։ Օբյեկտիվորեն թուրքական հարևանությամբ գտնվելու, թուրքական երկու երկրների հնարավորինս ներդաշնակեցված քաղաքականությանը, մոտեցումներին, երբեմն նաև սպառնալիքներին ու նպատակային քայլերին բախվելով, և անցյալի ցավալիորեն ըստ արժանվույնի չգնահատված ոճրագործությունների համատեքստում, Հայաստանի և հայ ժողովրդի համար գերխնդիր էր նոր ցեղասպանությանից խուսափելը։ Ինչը, ցավոք, չհաջողվեց։

ԽՍՀՄ մայրամուտին և Ադրբեջանի անկախացումից հետո՝ Բաքվում, Սումգայիթում, Մարաղայում և այլուր ադրբեջանական ցեղասպան քաղաքականության դեռևս չսպիացած հետևանքներից հետո բախվեցինք 44-օրյա պատերազմի ընթացքում արդեն թուրք-ադրբեջանական դաշինքի ցեղասպան և ապարտեիդի միտված գործողություններին։ Դրանց հետևանքով հայրենազրկվեցին Հադրութը, Շուշին և հայկական Արցախի անքակտելի այլ շրջաններ։ Հետպատերազմյան շրջանում ևս Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության ծավալապաշտական հռետորաբանությունը, Հայաստանի և Արցախի նկատմամբ իրականցվող սողացող օկուպացիան, ահաբեկչական գործողությունները նշվածի վառ ապացույց են։ Հետևաբար հայ ժողովրդի համար շարունակում է խիստ օրակարգային մնալ Հայոց ցեղասպանության կանխման ուղեգիծը, քանի որ շատ ավելի է կարծրացել այն համոզմունքը, որ եթե ժամանակին Օսմանյան Թուրքիան արժանիորեն պատժվեր 20-րդ դարի առաջին ցեղասպանության համար, ապա աշխարհում որևէ այլ պետություն հազիվ թե հանդգներ դիմել նման ոճրագործության։

Դա տեղի չունեցավ, անցյալ դարի ընթացքում բազմաթիվ նման հանցագործություններ արձանագրվեցին, և ճակատագրի հեգնանքով՝ նաև հայ ժողովրդի նկատմամբ նաև ցեղասպան Թուրքիայի ու նրա ցեղասպան կրտսեր եղբոր՝ Ադրբեջանի ձեռամբ։ Եվ քանի դեռ որևէ ցեղասպան գործունեություն արժանիորեն դատապարտված չէ, նոր ցեղասպանության հնարավորությունը բացառելը պարզապես միամտություն կլինի։

Հեղինակ`   ԷԴՈւԱՐԴ ՄԵԼՔՈւՄՅԱՆ
Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Պուտինն Ալեքսեյ Երխովին ազատել է Թուրքիայում ՌԴ դեսպանի պաշտոնից
14:21, 05 սեպ
Պուտինն Ալեքսեյ Երխովին ազատել է Թուրքիայում ՌԴ դեսպանի պաշտոնից

Նշենք, որ 2009-2015-ին Երխովը եղել է Ստամբուլում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս, իսկ Թուրքիայում ՌԴ դեսպան է նշանակվել 2017-ի հունիսի 19-ին։

Օսման Քավալա. «Երազանքս է, որ Հայաստանի կողմում Անիի զբոսայգու նախագիծն իրականացվի»
14:17, 31 հուլ
Օսման Քավալա. «Երազանքս է, որ Հայաստանի կողմում Անիի զբոսայգու նախագիծն իրականացվի»

Թուրքիայում անազատության մեջ գտնվող իրավապաշտպան և հասարակական գործիչն անդրադարձել է Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացին և Անիի կամրջի վերականգնմանը։

Բաքուն ինչպես նախկինում,այսօր էլ անհանգստությամբ է հետևում Երևանի և Անկարայի շփումներին
13:11, 29 հուլ
Բաքուն ինչպես նախկինում,այսօր էլ անհանգստությամբ է հետևում Երևանի և Անկարայի շփումներին

Տարածաշրջանային հարցերի փորձագետ Վահրամ Հովհաննիսյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am կայքին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Լարված իրավիճակ Թուրքիայում, բախումներ ոստիկանության և ընդդիմության միջև (Լուսանկարներ)
Լարված իրավիճակ Թուրքիայում, բախումներ ոստիկանության և ընդդիմության միջև (Լուսանկարներ)

Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ պետությունը վճռականորեն կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ ցանկացած ապօրինի փորձի դեմ։

Կ.Պոլսո հայոց պատրիարքը հանդիպել է Իգդիրի նահանգապետի հետ
Կ.Պոլսո հայոց պատրիարքը հանդիպել է Իգդիրի նահանգապետի հետ

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։

PKK-ն զենքերը վայր դրեց, իսկ Թուրքիայի կառավարությունն այպես էլ ոչինչ չարեց
PKK-ն զենքերը վայր դրեց, իսկ Թուրքիայի կառավարությունն այպես էլ ոչինչ չարեց

Քրդամետ կուսակցության համանախագահը դատապարտել է 1955թ․ սեպտեմբերի 6-7-ին Թուրքիայում ոչ մուսուլմանների նկատմամբ իրականացված ջարդերը։

Թուրք հասարակության 70%-ը կողմ է միջուկային զենքի ստեղծմանը
Թուրք հասարակության 70%-ը կողմ է միջուկային զենքի ստեղծմանը

Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:

Էրդողանը թիրախավորել է ընդդիմադիր քեմալականներին
Էրդողանը թիրախավորել է ընդդիմադիր քեմալականներին

Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}