• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
02 Հուլիս, 2025
Չորեքշաբթի 04:46
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հարցազրույց14:39, 26 Ապրիլ 2022

Պոլսահայ գրող Մուրադ Մըխճը․«Բոլորս մեր պատմության տառապանքները մինչև այսօր մեր մեջ ենք կրել»

Պոլսահայ գրող Մուրադ Մըխճը․«Բոլորս մեր պատմության տառապանքները մինչև այսօր մեր մեջ ենք կրել»

Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների նշանակմամբ սկսված հայ-թուրքական երկխոսության գործընթացը բազմակողմանիորեն ներկայացնելու համար Ermenihaber.am-ը նախաձեռնել է հարցազրույցների շարք Թուրքիայի ու Հայաստանի քաղաքական և հասարակական գործիչների հետ։

Հայ և թուրք ընթերցողների դատին ենք հանձնելու հիշյալ գործիչների տարասեռ տեսակետները հայ-թուրքական կարգավորման վերաբերյալ։

Այս անգամ մեր զրուցակիցը պոլսահայ գրող, ակտիվիստ  և քաղաքական գործիչ Մուրադ Մըխճըն է։

Համառոտ կենսագրական

Պոլսահայ գործիչ Մուրադ Մըխճըն ծնվել 1975թ. Ստամբուլում։ Արմատներով Քոնյայի Էրեղլի շրջանից է։ Նրա ընտանիքը 1960թ. այնտեղից տեղափոխվել է Քադըքյոյի շրջան։ Մըխճըն ավարտել է Մաչկայի տեխնիկումի էլեկտրատեխնիկական բաժինը։ Նա «Նօր Զարթօնք» շարժման անդամ է։ Նրա հոդվածները հրապարակվում են թուրքական Demokrat Haber, Artı Gerçek և պարբերաբար նաև Պոլսի հայկական «Ակոս» շաբաթաթերթում։ Նա երկու անգամ Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից որպես պատգամավորի թեկնածու է առաջադրվել։

- 44-օրյա պատերազմից գրեթե  երկու տարի անց Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներակայացուցիչների նշանակմամբ կարգավորման գործընթաց է սկսվել: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ներկա փուլում իրատեսական համարո՞ւմ եք։ Եթե՝ այո, ինչո՞ւ, եթե՝ ոչ, ինչո՞ւ։

- Ակնհայտ է, որ այս գործընթացը հայկական կողմի համար այդքան էլ հեշտ չէ այս ժամանակաշրջանում, երբ պատերազմի պատճառով ցավը թարմ է։

Ռուսաստանը, ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմից հետո տարածաշրջանում ձևումներ անելով, կողմերին ստիպողաբար պարտադրեց, որ մի նոր գործընթաց ընդունեն։ Այդքան շատ հեշտ չի թվում, որ կարգավորումը  դրական ձևով կավարտվի։ Չեմ կարծում եմ, որ միանգամից դրական զարգացումներ կլինեն։ Չեմ էլ կարծում, որ կողմերը իրական կարգավորմանն ուղղությամբ բարի կամք են դրսևորում։ Կարգավորման քայլերը նախ պետք է լինեն երկու երկրների ժողովուրդների կողմից, որոնք դա պահանջում են իրենց ներքին դինամիկայում։ Այնուամենայնիվ, շատ արժեքավոր է, որ գործընթացը սկսվել է։

Հայաստանում պատերազմի ազդեցությունը մեծ է և իշխանության համար շատ դժվար է լինելու  այս հարցում համոզել իր ժողովրդին։ Սակայն պետք է կրկնվեմ, որ ամեն դեպքում քայլեր իրականացնելը շատ կարևոր է։ Նույնիսկ երկու երկրների միջև հաղորդակցությունների մեկնարկը հնարավորություն կտա հասարակություններին մոտենալ միմյանց:

- Ի՞նչ ակնկալիքներ կարող է ունենալ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումից։

-Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորումն իրականում շատ արժեքավոր և մի շարք առումներով շահավետ է երկու երկրների համար։ Հայաստանը և աշխարհի բոլոր հայերը չեն մոռանում իրենց անցյալի տառապանքները։  Բոլորս մեր պատմության տառապանքները մինչև այսօր մեր մեջ ենք կրել։ Սա հայերի համար շատ ծանր բեռ է։

Պատմության հետ առերեսվելը Թուրքիայի համար կնշանակի հույսով նայել ապագային: Առերեսումը նշանակում է սև ամպերի ցրում Թուրքիայի աշխարհագրությունում։ Եվ այս առերեսումը մեծ դեր կունենա արտաքին քաղաքականության մեջ Թուրքիայի հեղինակության բարձրացման համար։ Ինքն իրենով ժողովրդավարության անցնելով՝ Թուրքիան արդար երկիր լինելու հնարավորություն է ստանում։

Եթե Հայաստանի տեսանկյունից նայենք. իր հարևանների հետ հաշտվելը և բռնագաղթված մարդկանց հայրենիքը համարվող հողերում հեշտությամբ ոտք դնելը զորացնում է նաև Հայաստանը։

Այն կարևոր նշանակություն կունենա պատերազմական նոր սպառնալիքների վերացման համար, որոնք կծագեն նրա աշխարհագրության մեջ և դինամիկ երկիր դառնալու համար, որը կենտրոնացած է ավելի խաղաղ ապագայի վրա: Բայց այս կարգավորումը ամենաարժեքավորը կլինի Թուրքիայում բնակվող հայ համայնքի համար։ Այս կարգավորումը մեծ դեր է խաղալու Թուրքիայում ապրող հայերի ապրած դժվարությունները հաղթահարելու գործում։

Թեև երկու կողմերն էլ այս գործընթացն անվանում են կարգավորում, սակայն, ցավոք, կարծում եմ, որ դեռ վաղ է այս բառն օգտագործելը։ Իմ կարծիքով՝ այս գործընթացը կենտրոնացած է շահերի վրա և այն մեկնաբանում եմ որպես ռուսական կողմի ցանկությամբ հաշտեցման գործընթաց։ Առայժմ կարգավորման համար կփորձեն փոխզիջումների գնալ։

Մի կողմ թողեք Հայաստան-Թուրքիա խնդիրը, նույնիսկ Թուրքիայի հայկական հիմնադրամների ընտրության իրավունքն է ոտնահարված։ Այսինքն, մինչ Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորումից խոսելը պետք է քայլեր ձեռնարկել Թուրքիայի հայերի խնդիրների համար։ Սրա արտացոլումը դրական ազդեցություն կունենա գործընթացի վրա։

- Թուրք բարձրաստիճան պաշտոնյաները ընդունելով, որ գործընթացն առանց նախապայմանների է ընթանում, միևնույն ժամանակ կրկնում են, որ իրենց քայլերն անում են Ադրբեջանի հետ համակարգված: Ինչպե՞ս եք գնահատում Ադրբեջանի գործոնը հայ-թուրքական կարգավորման գործընթացում։

- Ինչպես գիտեք, չի կարելի ակնկալել, որ Ադրբեջանն այս հարցում գործընթացի համար դրական նպաստ կունենա։ Սակայն երբեք չպետք է մոռանալ Ռուսաստանի գործոնը։ Ղարաբաղա-ադրբեջանական պատերազմից հետո ադրբեջանական հողերում ռուսական զորք կա։ Ղարաբաղա-ադրբեջանական պատերազմի միակ հաղթողը Ռուսաստանը եղավ։ Այդ իսկ պատճառով Ռուսաստանի ազդեցությունը իրավիճակի վրա շատ կարևոր է։ Չեմ կարծում, որ Ադրբեջանի հստակ ազդեցությունը բարձր հնչեղություն կարող է ունենալ  ունենալ, քան հանրային ընկալումն է։ Նույնիսկ դրա բացասական ազդեցությունը գործընթացի վրա կլինի ռուսների թույլատրած չափով։

- Թուրքիայի  և Հայաստանի միջև սահմանների բացման հարցում հնարավո՞ր է, որ թուրքական կողմը ինչ-որ քայլեր ձեռնարկի կամ նոր նախապայմաններ առաջ քաշի։ 

- Սահմանը փակվել է ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմի պատճառով։ Այսօր արդեն այդ հարցը լուծվել է։ Սահմաները պետք է բացվեն։ Սակայն «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ինչպես մի շարք հարցերում, արտաքին քաղաքականությունում նույնպես շատ անկայուն է։ Հնարավոր է, որ այս հարցում կայուն չլինել։ Այո, կարող է այլ պատճառ ներկայացնել, դա շատ հնարավոր է։ Եթե ​​ներքին քաղաքականության համար անհրաժեշտ է ազգայնական հռետորաբանություն և վերաբերմունք, ապա այն կարող է օգտագործել Հայաստանի հետ կապված իրավիճակը։

- Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին կխնդրենք ձեր մտորումներով կիսվել ընթերցողի հետ։ Ըստ Ձեզ՝ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի մեկնարկից հետո ապրիլի 24-ը կստանա՞ այլ խորհուրդ։

- Այս թեմայի վերաբերյալ հոդվածները գրելու ժամանակ ապրիլի 24-ի ոգեկոչումը դեռևս չէր թույլատրվում Թուրքիայում։ Նույնիսկ ամենահարմար օրերին, երբ նախկինում թույլատրվում էր հիշատակի միջոցառումներ, մտադրությունը առերեսումը չէր։ Նպատակը օտար երկրներին Թաքսիմից կադրեր ցուցադրելն էր և «տեսե՛ք, թե որքան ժողովրդավար ենք մենք» ուղերձով օրն անցկացնելն էր։ Իսկ վերջին տարիներին ճնշումներն աճեցին և Թաքսիմի հրապարակի փոխարեն, որտեղ միշտ անցկացվել են հիշատակի միջոցառումները, մի կերպ թույլատրեցին հիշատակի միջոցառումն անցկացնել Շիշհանեի հրապարակում, այն էլ՝ առանց ցեղասպանություն եզրույթն ասելու։

Քադըքյոյում անցկացված ոգեկոչման արարողություններից ոստիկանությունը բիրտ ուժ կիրառեց։ Թաքսիմի հիշատակի միջոցառումներում  միայն ձևականորեն է տառապանքների հիշվում։ Իրականում մի գարու հատիկի չափ առաջընթաց չի գրանցվել, բացի այն պատկերացումից, թե որքան ժողովրդավարական է Թուրքիան: Այս պատկերը սին է և չունի խորություն։ Անկեղծ ու իրական վերաբերմունք զգալն անհնար է

Որպես Թուրքիայի հայ և այս հարցերի շուրջ խորհող մարդ, ամեն տարի ապրիլի 24-ն ավելի ցավալի զգացողություն է արթնացնում։ Ապրիլի 24-ի օրերը անհանգստություն են առաջացնում հասարակության մեջ. Չնայած այս բոլոր մութ իրավիճակներին, նույնիսկ գործընթացի մեկնարկի մասին խոսելը ոգևորություն և հույս է տալիս։

- Թուրքիայի կողմից իրականացվող պետական քաղաքականությունն այս առումով ի՞նչպես է ընթանում։ Բացեիբաց ժխտումից մինչև «ընդհանուր ցավի» տեսություն զարգացրած ուղուց հետո թուրքական պետությունն ի՞նչ մոտեցում կորդեգրի։

- Թուրքական քաղաքականության մեջ այս հարցի նկատմամբ մոտեցումը ձևավորվել է պատերազմական պայմաններում ցավալի իրավիճակի  և համընդհանուր ցավի հռետորաբանությամբ։ Այսինքն երկու կողմերն էլ ասում են, որ կան զոհեր և որ այց ցավը նաև թուրքերի ցավն է։

Ազգայնական հատվածի մտքով չի անցնում հարցնել. «Այդ օրերին հայերը բանակ ունեի՞ն»

Այս գործընթացով Հայաստանի և Թուրքիայի քաղաքականությունները երբեք հնարավորություն չունեն լուծելու խնդիրները այս մթնոլորտում։ Այստեղ պարտավորությունն ընկնում է այն հատվածի ուսերին, ինչպիսիք են Հայաստանի մտավորականներն են, թուրք մտավորականները, և ամենակարևորը՝ Թուրքիայի քաղաքացի ՀԱՅԵՐԸ, ովքեր, ինչպես ես, խոսել են այս հարցի մասին։ 

Եթե ​​գործընթացը դրական լինի, մենք կշարունակենք աղոթել ու սգալ  առանց սավանի ծածկված մեր նախնիների համար։

Թուրքիայի ժողովուրդների իրատեսական ջանքերն ավելի կարևոր են, քան Թուրքիայի մոտեցումը։ Նույն կերպ կարևոր են նաև Հայաստանի մտավորականների ջանքերը։ Իշխանությունները կփոխվեն, կփոխվեն ընկալումները, բայց չպետք է մոռանալ, որ ժողովուրդների և հասարակությունների պահանջները միակ անփոփոխ իրականությունն են։

Մենք չպետք է կորցնենք հույսը, որ կտեսնենք այն օրերը, երբ կլուծվի անցյալից մինչ օրս տարածաշրջանի բնիկ հնագույն ժողովուրդներից՝ հայերի իրավունքների ոտնահարման հարցերը։

Ուզում եմ դիմել և՛ պարոն Սերդար Քըլըչին, այն երկրի հատուկ ներկայացուցիչին, որի քաղաքացի եմ ես,  և՛ ես որպես հայ նաև պարոն Ռուբեն Ռուբինյանին (Ես երկու գործիչներին էլ փորձառու եմ համարում)։ Եթե նպաստ կարող եմ ունենալ, ապա Ձեր ծառայության տակ եմ։ Մի՛ վախեցեք խաղաղության համար ճիշտ քայլեր անելուց։ Նման պատմական առաքելությունը ձեր ձեռքերում է։ Ձեր կատարելիք ամեն քայլը այս տարածաշրջանի համար հույս և բարօրություն կբերի։ 

Հիշեք, որ խնդիրները լուծելու միակ միջոցը երկխոսությունն է։  

 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Պոլսահայ գործիչը Ermenihaber.am-ի հետ զրույցում անդրադարձել է ՀՀ վարչապետի ստամբուլյան այցին
16:39, 23 հուն
Պոլսահայ գործիչը Ermenihaber.am-ի հետ զրույցում անդրադարձել է ՀՀ վարչապետի ստամբուլյան այցին

Նուրհան Չեթինքայայի կարծիքով՝ Սփյուռքի մշտական ճնշման պայմաններում վարչապետ Փաշինյանի այցը Թուրքիա մեծ համարձակություն էր պահանջում։

Շվեյցարահայ լրագրող․ Արցախի ժողովուրդը զրկվելով բոլոր կենսական ռեսուրսներից՝ դատապարտվեց մահվան
11:08, 30 ապր
Շվեյցարահայ լրագրող․ Արցախի ժողովուրդը զրկվելով բոլոր կենսական ռեսուրսներից՝ դատապարտվեց մահվան

Ermenihaber.am-ը զրուցել է Արցախի անկման մասին պատմող «Վիրավոր արծիվը» վավերագրության հեղինակ Դեմիր Սյոնմեզի հետ։

Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդական. «Խաղաղության խաչմերուկը կարող է լուծել ՀՀ-ի և Ադրբեջանի խնդիրները»
15:05, 22 ապր
Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդական. «Խաղաղության խաչմերուկը կարող է լուծել ՀՀ-ի և Ադրբեջանի խնդիրները»

Region Monitor-ի բացառիկ հարցազրույցն իրանցի պրոֆեսոր, միջազգային հարցերով վերլուծաբան, Սաադոլլահ Զարեիի հետ։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիայի մի շարք նահանգներում վերջին 48 ժամում բռնկվել է 150 անտառային հրդեհ (Տեսանյութ)
Թուրքիայի մի շարք նահանգներում վերջին 48 ժամում բռնկվել է 150 անտառային հրդեհ (Տեսանյութ)

Անտառային հրդեհները դեռևս չի հաջողվում վերասհկողության տակ առնել, նույնսիկ չվերթներ են հետաձգվել։

Թուրքիայում 5 օրում բռնկվել է 342 անտառային հրդեհ
Թուրքիայում 5 օրում բռնկվել է 342 անտառային հրդեհ

Թուրքիայի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարարը նշել է, որ առաջիկա օրերին ջերմաստիճանն ավելի է բարձրանալու ու հորդորել է պահպանել զգոնություն և կրակ չվառել։

Սոցհարցում․ «Ո՞ր հաստատությունն է Թուրքիայում ամենահուսալին»
Սոցհարցում․ «Ո՞ր հաստատությունն է Թուրքիայում ամենահուսալին»

Թուրքական «Asal» հետազոտական ընկերությունը հարցում է անցկացրել 26 նահանգում, որին մասնակցել է 18 տարեկանից բարձր 2012 մարդ։

Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի միջև առևտրաշրջանառության ծավալը հասնում է 30 մլրդ դոլարի
Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի միջև առևտրաշրջանառության ծավալը հասնում է 30 մլրդ դոլարի

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լեմմին պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա և հանդիպել Հաքան Ֆիդանի հետ։

Թուրքիայի նախագահը մեկնելու է Լեռնային Ղարաբաղ
Թուրքիայի նախագահը մեկնելու է Լեռնային Ղարաբաղ

Էրդողանը պիտի մասնակցի «Տնտեսական համագործակցության կազմակերպության» (ECO) անդամ երկրների 17-րդ գագաթնաժողովին։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}